ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մարտի 28-ի կարգադրությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան (խորհրդակցական հասարակական մարմին): Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել Հայաստանի 18-30 տարեկան քաղաքացիները: Ի դեպ, երիտասարդական խորհրդարանի անդամներ կարող են լինել անհատ քաղաքացիներ ՀՀ մարզերից (ինքնառաջադրման կարգով), ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, ԱԺ-ում չներկայացված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների (ինքնառաջադրման կարգով), պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: …
կարդալ ավելինՀայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ Փաշայի թոռը` «Milliyet»-ի թղթակից Հասան Ջեմալը, մարտի 31-ին Լոս Անջելեսում մասնակցել է հայկական Սփյուռքի կողմից կազմակերպված «Դեր Զորից մինչեւ Ծիծեռնակաբերդ» անունը կրող կոնֆերանսին, որին ներկա են եղել Ռիչարդ Հովհաննիսյանը, Ցեղասպանության տարիներին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաունի թոռը` Պամելա Սթեյները: Հասան Ջեմալն իր տպավորություններն այդ կոնֆերանսի վերաբերյալ ներկայացրել է «Milliyet»-ում` հրապարակումը վերնագրելով` …
կարդալ ավելինԹուրքիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Նիհաթ Էրգյունի` Հրանտ Դինքի սպանության հետ կապված հայտարարությունը թուրքական մամուլում որակել են` որպես սկանդալային: «Hurriyet»-ի փոխանցմամբ` Թուրքիայի առեւտրի նախարարը հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանությանը նպաստել է պետության կողմից 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունը, որով հնարավորություն էր տրվել դատախազներին` իրենց հայեցողությամբ թույլ տալ այդ հոդվածով դատական գործեր հարուցել: «Այդ հոդվածում սխալ …
կարդալ ավելին«Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների դեմ ուժ չի կիրառել եւ չի կիրառի»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը` ըստ էության հերքելով Ադրբեջանի ավելի վաղ արած հայտարարությունները, թե «կհարվածեն բոլոր այն օդանավերին, որոնք կփորձեն թռիչք կատարել Ստեփանակերտ»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան այդ սպառնալիքներին, նախօրեին հայտարարել էր, թե Երեւան-Ստեփանակերտ …
կարդալ ավելինՀՀԿ խորհրդի անդամ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը նախօրեին դարձյալ տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն այս անգամ, չգիտես ինչու, նա նախընտրել է ոչ թե Երեւանի հիվանդանոցներից որեւէ մեկը, այլ` կոնկրետ Ալավերդի քաղաքի հիվանդանոցը: Ըոտ որոշ աղբյուրների` Խաչիկյանի մոտ ճնշման տատանումներ են արձանագրվել: Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած Սոցիալական ապահովության …
կարդալ ավելինԻ պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին, թե Երեւան-Ստեփանակերտ չվերթն իրականացնելու դեպքում ինքնաթիռները կռմբակոծվեն, երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Մենք ամեն ինչ կանենք, որ Արցախի օդը լինի մաքուր»: Անդրադառնալով նախագաh Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե չվերթի առաջին ուղեւորն ինքն է լինելու, Ս. Օհանյանն ասել է, թե ինքը նույնպես պատրաստ է լինել առաջին ուղեւորներից …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` երկու օր առաջ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ձերբակալվել է հանրությանը բավականին հայտնի Սուսաննա Հարությունյանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսվա նախնական կալանք է սահմանել նրա նկատմամբ: Վերջինս միշտ հասարակական-քաղաքական բավականին խայտաբղետ գործունեություն է ծավալել: Նա իշխանությունների հետ է եղել, երբ իշխանություններն իրեն օգնել են: Ընդդիմության հետ է եղել, երբ իշխանություններն իրեն չեն …
կարդալ ավելին«Ազատ արձակման հերթը կհասնի նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին: Նրանց պայմանական ազատ արձակման ժամկետն էլ է մոտենում, եւ կարծում եմ, որ նրանց հերթն էլ կհասնի, ջոկողություն չի դրվելու այդ մարդկանց մեջ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Մեր թղթակցի հետ զրույցում նա ավելացրել է, թե իշխանությունները ցանկանում են բարեփոխումներ …
կարդալ ավելին«Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» նախկին տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նոր կենտրոն է հիմնադրել: Նա ասել է, թե իր այդ որոշումը նոր չէ, եւ միշտ ցանկացել է Հայաստանում ունենալ իր «սեփական կենտրոնը»: Եվ հիմա դա հնարավոր է եղել իրականացնել: Նա հերքել է այն լուրերը, թե ինքը խնդիրներ է …
կարդալ ավելինՀետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի քաղաքական դաշտում: Ընդդիմությունն ամեն օր հայտարարում է արտահերթ ընտրությունների անխուսափելիության մասին եւ պատրաստվում է հերթական ընտրություններին: Իշխանություններն էլ նույն եռանդով ամեն օր հայտարարում են, որ արտահերթ ընտրությունները բացառված են, սակայն անում են այնպիսի քայլեր, կարծես ընտրությունները կայանալու են առաջիկա մայիսին: Սոցիալապես անապահով խավի համար գազի գինն են աննշան էժանացնում, քննարկվում …
կարդալ ավելինԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ապրիլի 6-ին մեկնելու է Ադրբեջան, որտեղ մասնակցելու է միջմշակութային երկխոսության միջազգային համաժողովին: Չավուշօղլուն Ադրբեջանում հանդիպումներ է ունենալու խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նախատեսված է նաեւ հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
կարդալ ավելինԵրեկ «Slaq.am» էլեկտրոնային թերթը «Ապրիլմեկյան կատակ» խորագրի ներքո գրել էր, թե Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Քիչ առաջ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահին: Slaq.am-ի տեղեկություններով, սա ՀՀ Գլխավոր դատախազի հրաժարականի երկրորդ դեպքն է: Հետաքրքիր է` այս անգամ այն կընդունվի՞, թե՞ ոչ: Հավանաբար հայտնի կդառնա օրվա ավարտին: …
կարդալ ավելին«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Սարգիս Հացպանյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվում է «բացասական», հետեւաբար` դատապարտյալը դեռ կարիք ունի պատժի հետագա կրման: Այս մասին ասված է ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ նրա` որոշ ԶԼՄ-ների հրապարակումներում խեղաթյուրել են Հացպանյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ինչպես նաեւ դատապարտյալի պատժի …
կարդալ ավելին«Սէֆիլյանին ուղղակի կխնդրեմ լինել խոհեմ եւ կանգնել ժողովրդի կողքին»,- tert.am-ին երեկ ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` մեկնաբանելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը գնում է իշխանությունների հետ համագործակցության ուղիով: «Սէֆիլյանին ընկերական առաջարկում եմ կանգնել ժողովրդի կողքին եւ զգալ նրա էներգիան եւ առաջնորդվել դրանով: Դրանից ավելի բարձր արժեք չկա, …
կարդալ ավելինԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ հայտարարել է, թե Ազատության հրապարակում 15 օր շարունակ հացադուլ անող իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող հազարավոր մարդիկ հորդորել են դադարեցնել հացադուլը եւ առաջնորդել համակարգային փոփոխություններին միտված քաղաքացիական շարժումը: «Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը` այն անվանելով պայքարի առաջին փուլ կամ արար, եւ խոստանալով ապաքինվելուց հետո անմիջապես վերադառնալ պայքարի առաջին գիծ` …
կարդալ ավելինՀանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ հայտարարել է, թե ազատ արձակման հերթը կհասնի նաեւ Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին: Իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պայմանական վաղաժամկետ ազատման վարչական հանձնաժողովը որոշում է կայացրել, համաձայն որի` կմիջնորդի ՀՀՇ անդամ, քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու համար: Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ …
կարդալ ավելինՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ հայտարարել է, որ հաջորդ գումարման խորհրդարանում գործարարներ քիչ են լինելու: Փոխարենը, ըստ նրա` ավելի շատ կլինեն մասնագետները: Իսկ ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ՀՀԿ-ի գաղափարական հին` «մարգարյանական», «նավասարդյանական» թեւը չի լինելու նոր խորհրդարանում, Ռ. Զոհրաբյանն ասել է. «Մեզ մոտ չկա ոչ հին սերունդ, ոչ նոր սերունդ, մարգարյանական, …
կարդալ ավելինԵրեկ անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինի հայտարարությանը, թե` հայ-թուրքական արձանագրությունները վերջ են դնում Հայկական հարցին, եւ, որ հայերը չեն կարող Ցեղասպանության նյութական փոխհատուցման հարց դնել Թուրքիայի առջեւ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասել է. «Ալի Շահինն իր ելույթում հասկացնել տվեց, որ հայ-թուրքական արձանագրությունները վաղուց փակել են Հայկական հարցը, եւ, որ …
կարդալ ավելին«Մեր աչքի առաջ արաբական երկրներում տեղի ունեցած անհնազանդությունները եւ բողոքի ալիքները հնարավոր է կրկնել նաեւ Հայաստանում, եթե ընդդիմության առաջնորդները ժողովրդին տուն չուղարկեն»,- tert.am-ին ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքով` Հայաստանում ստեղծված իրավիճակը շտկելու համար պետք է ձեւավորվի ժողովրդական հզոր դիմադրություն, ընդհանուր ճակատ, որում կներգրավվեն այն ընդդիմադիր ուժերը, որոնք իսկապես …
կարդալ ավելինԹուրքական «Taraf»-ը շարունակում է հրապարակել «Wikileaks»-ի` Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ դիվանագետների գաղտնի փաստաթղթերը: Հերթական փաստաթղթում նշված է, թե ԱՄՆ իշխանությունները մինչ Տրապիզոնում կաթոլիկ քահանա Սանտորոյի սպանությունը, Մալաթիայի «Zirve» հրատարակչատանը տեղի ունեցած սպանդն ու Հրանտ Դինքի սպանությունը, զգուշացրել էին թուրքական իշխանություններին երկրում ավելացող հակաքրիստոնեական տրամադրությունների մասին: Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները պահանջել են փոխել կրոնական գործերով վարչության …
կարդալ ավելին