Երիտասարդական խորհրդարա՞ն

05/04/2011

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մարտի 28-ի կարգադրությամբ ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան (խորհրդակցական հասարակական մարմին): Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել Հայաստանի 18-30 տարեկան քաղաքացիները: Ի դեպ, երիտասարդական խորհրդարանի անդամներ կարող են լինել անհատ քաղաքացիներ ՀՀ մարզերից (ինքնառաջադրման կարգով), ԱԺ-ում ներկայացված կուսակցությունների, ԱԺ-ում չներկայացված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների (ինքնառաջադրման կարգով), պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: