«Սէֆիլյանին ուղղակի կխնդրեմ լինել խոհեմ եւ կանգնել ժողովրդի կողքին»,- tert.am-ին երեկ ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` մեկնաբանելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությունը, թե ՀԱԿ-ը գնում է իշխանությունների հետ համագործակցության ուղիով: «Սէֆիլյանին ընկերական առաջարկում եմ կանգնել ժողովրդի կողքին եւ զգալ նրա էներգիան եւ առաջնորդվել դրանով: Դրանից ավելի բարձր արժեք չկա, ժողովրդին հետեւելը, ժողովրդի կամքով գնալը, մեծամասնության կամքին համահունչ քայլելը, շնչելը ուժեղության նշան է: Թող Ժիրայրը լինի ուժեղ, լինի ժողովրդի ուժի հետ»,- ասել է Արամ Մանուկյանը:
Ի դեպ, Ժ. Սէֆիլյանը ՀԱԿ-ին հորդորել էր հրաժարել այդ ճանապարհից` զգուշացնելով, որ հակառակ դեպքում ՀԱԿ-ը կհայտնվի լուսանցքում` իր տեղը զիջելով «Սարդարապատին»: