Պատրաստ է

02/04/2011

Ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից հնչող սպառնալիքներին, թե Երեւան-Ստեփանակերտ չվերթն իրականացնելու դեպքում ինքնաթիռները կռմբակոծվեն, երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Մենք ամեն ինչ կանենք, որ Արցախի օդը լինի մաքուր»: Անդրադառնալով նախագաh Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե չվերթի առաջին ուղեւորն ինքն է լինելու, Ս. Օհանյանն ասել է, թե ինքը նույնպես պատրաստ է լինել առաջին ուղեւորներից մեկը. «Եթե կողքից երկրորդ օդանավը լինի, երկրորդ օդանավում էլ ես կլինեմ, որովհետեւ ի պաշտոնե մեկ օդանավում ինձ եւ հանրապետության նախագահին լինել չի թույլատրվում»: