«2015թ. դառնալու է այն տարեթիվը, երբ մենք հաշվի ենք նստելու բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են, որպեսզի մենք առերեսվենք սեփական պատմության եւ անցյալի, այդ թվում` Հայկական հարցի հետ»,- Ստամբուլում «Մեծ Թուրքիային ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նաեւ հավելել է. «Մեր նպատակն է` միավորվել մեր հարեւանների, հարեւան տարածաշրջանների հետ, վերացնել մեր …
կարդալ ավելին«ՀՀ-ում հեղափոխական իրավիճակ է ստեղծվել, եւ դա պայմանավորված է երկու հիմնական գործոններով` արաբական աշխարհում ընթացող պրոցեսները եւ, որը շատ կարեւոր է, աշխարհի փոխված արձագանքը: Երկրորդը` ուղղակի երկիրը տանուլ ենք տալիս, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի պատճառով, դրան գումարենք նաեւ արտաքին քաղաքական մարտահրավերները: Ստեղծվել է հեղափոխական իրավիճակ, որին պետք է արձագանքել եւ լուծում տալ: Հիմա մենք այդ հանգրվանում …
կարդալ ավելին«Պատմականորեն Ադրբեջանն ու Իրանը «բարեկամական ու եղբայրական» երկրներ են, ինչը շարունակվում է նաեւ ներկայումս: Սակայն որոշ դեպքերում Իրանը վնաս է հասցնում այդ հարաբերություններին` սերտորեն համագործակցելով «ադրբեջանական տարածքներն օկուպացրած» ՀՀ-ի հետ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան` անդրադառնալով ադրբեջանա-իրանական հարաբերություններին: Ըստ նրա` Իրանը չպետք է ձեռնարկի Ադրբեջանի «ազգային շահերը վնասող» քայլեր, թեկուզ այն պատճառով, …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը երեկ ուշագրավ խոստովանություն է արել: Նա ասել է, թե «Հավաքներ, ժողովներ անցկացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ինքն իրեն հազիվ է զսպել, որպեսզի հարց չբարձրացնի, թե ինչու չեն արգելում մշակութային վայրերում հանրահավաքներ անցկացնելը: «Ես չեմ կարողանում հասկանալ այն, որ մեր մշակույթի երկու մեծ օջախները` Մատենադարանը եւ Օպերայի հրապարակը, հանրահավաքների անցկացման …
կարդալ ավելինԱյսօր լրանում է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում հայտարարած հացադուլ-ծոմի 14-րդ օրը: Երեկվա դրությամբ, Ր. Հովհաննիսյանը դեռեւս հաստատակամ էր այն շարունակելու հարցում: Սակայն մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հացադուլը Ազատության հրապարակում` պահանջելով համապետական եւ գլոբալ հարցերի լուծում, նրա կուսակիցներից ոմանք արդեն ոչ Ազատության հրապարակում ավելի կոնկրետ քաղաքական խնդիրներ են լուծում: Կամ փորձում են …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ Վանաձորում հայտարարել է, թե առաջիկայում ՀԱԿ որոշակի քաղաքական ուժեր ու գործիչներ համագործակցելու են «Ժառանգության» հետ` նպաստելով նոր ներքաղաքական իրավիճակի ձեւավորմանը: «Կան այնտեղ մարդիկ, կուսակցության ղեկավարներ, որոնք համագործակցության ցանկություն ունեն: Բայց վերջում այն ելույթները, որոնք հնչում են պարոն Տեր-Պետրոսյանից, հակասում են այդ ցանկություններին»,- ասել է Ռ. Հակոբյանը: Նա դեռեւս որեւէ …
կարդալ ավելինՎրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն կոչ է արել Վրաստանի իշխանություններին` անմիջապես բանակցություններ սկսել Հայաստանի իշխանությունների հետ` կապված Մեծամորի ատոմակայանի անվտանգության հետ: «Հայաստանի ատոմակայանի վիճակի մասին հաղորդագրությունները խորը անհանգստության տեղիք են տալիս»,- «Ասավալ-Դասավալի» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է նա: Նաեւ հավելել է. «Ինչպես պարզվել է, հայկական ատոմակայանը ամենաողբալի վիճակում է, եւ այնտեղ անվտանգության ոչ մի երաշխիք …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ հարակից շրջաններ իրականացված դաշտային գնահատման առաքելության զեկույցը ներկայացնում է համանախագահների տեսակետը տեղում իրավիճակի վերաբերյալ, որն, ինչպես եւ նախորդ զեկույցի դեպքում, եւս մեկ անգամ հերքում է ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Այս մասին երեկ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Հայաստանը կիսում է համանախագահների տեսակետն առ այն, որ միայն …
կարդալ ավելինԵրեկ «Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Վերջին ամիսներին արաբական մի շարք երկրներում տեղի ունեցող ժողովրդական ընդվզումները եւ իշխանափոխությունների գործընթացները, աշխարհում, եւ ի մասնավորի` մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական եւ ֆինանսա-տնտեսական որոշակի լծակներ ունեցող պետություններին պարտադրեցին մոտեցումների վերանայման: Այդ փոփոխություններն իրենց դրոշմը թողեցին նաեւ Հայաստանի Հանրապետության եւ՛ իշխանությունների, եւ՛ քաղաքական ընդդիմության գործունեության մեջ եւ մարտավարական …
կարդալ ավելին– ՀՀ իշխանությունները սկսել են ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը բարելավելու, գյուղացու հոգսը թեթեւացնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հարցեր բարձրացնել: ՀԱԿ-ը ակտիվացրել է իր գործողություններն ու հանրահավաքները, «Ժառանգություն» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ նիստերը, Ր.Հովհաննիսյանն արդեն երկու շաբաթ հացադուլ է անում: Ձեր կարծիքով` ներքաղաքական ի՞նչ իրավիճակ է Հայաստանում: – Այն, որ երկիրը շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում է, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Թեհրան, հանդիպել է Մ. Ահմադինեջադի հետ: ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նրանք կարեւորել են հատկապես էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ մի շարք այլ …
կարդալ ավելին«Չնայած միջազգային հետաքրքրության աճին եւ Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն այս պահին քիչ իրական են»,- ասված է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) հրապարակած զեկույցում: Ըստ զեկույցի` 2010թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք բերելու անկարողությունը ահազանգ է, իսկ քաղաքական փակուղին ամռանն ու աշնանը ուղեկցվել է բռնությունների …
կարդալ ավելինԵրեկ լրացավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի 13-րդ օրը: Նրա խոսքով` իր ինքնազգացողությունը շատ լավ է: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ «Կիրակին բարի անցավ, առողջապահական բոլոր ցուցանիշները նորմալ են»,- ասել է Ր. Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ դեռեւս չգիտի, թե երբ կդադարեցնի հացադուլը: «Ես ընդհանրապես խորը վերլուծող, ծրագրավորող, ռազմավարական հեռանկարը շոշափող մարդ եմ, բայց այս …
կարդալ ավելինՄիջազգային հեղինակավոր «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցի համաձայն` ԱՊՀ երկրներում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ նախանշաններ չեն նկատվում, այլեւ քաղաքական համակարգն աշխատում է ոչ թե այն արմատախիլ անելու, այլ` ամրապնդելու ուղղությամբ: «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում «Freedom House»-ի` հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերն ասել է. «Նորմալ քաղաքական միջավայրում քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները առանցքային դեր …
կարդալ ավելին«Ամեն մարդ իրավունք ունի պաշտպանելու իր ծրագրերը, ինչը ես գնահատում եմ: Նա խորհրդարանի մեր գործընկերն է, բոլորը նրան ճանաչում են` որպես քաղաքական գործիչ: Ես խոսքս ուղղում եմ նրան, եւ իմ խմբակցությանն եմ տեղյակ պահել, որ ինքը դադարեցնի հացադուլը, որովհետեւ դա իր առողջության, կյանքի համար վտանգավոր է: Երկրում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց ա՛յդ …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որեւէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու: Այս մասին երեկ tert.am-ին ասել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե իրեն ինչ-որ երիտասարդ է մոտեցել, ներկայացել է որպես նախագահի նստավայրի աշխատակից եւ ասել է, որ «ՀՀ նախագահի հանձնարարականով, նախագահի անունից»` Յուրի …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հաստատել է լուրը, որ նախօրեին իրեն հրավիրել են ՀՔԾ հարցաքննության: Նա հերքել է լուրերը, թե ինքն առնչություն ունի այն գործի հետ, ինչի պատճառով ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը կալանավորվել է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նա հերքել է այն լուրերը, թե Ոստիկանության Արաբկիրի բաժնի նախկին պետ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոալիցիոն խմբակցությունների մի քանի պատգամավորների ուղեկցությամբ այցելել է Ազատության հրապարակում արդեն 12 օր հացադուլ հայտարարած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին: Այցելել են ու հորդորել` դադարեցնել հացադուլը եւ վերադառնալ խորհրդարան: Զուտ մարդկային առումով շատ հուզիչ տեսարան էր: Հատկապես, երբ հացադուլավորին են այցելում այն իշխանության ներկայացուցիչները, ում ծառայող Ոստիկանությունը մեկ շաբաթից ավելի` …
կարդալ ավելին«Ես գյուղատնտեսության մեջ իրենց պես խորը մասնագիտացված չեմ, դրա համար գնահատել չեմ կարող»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով տարբեր ոլորտների պաշտոնյաների հետ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումների, հանձնարարությունների եւ գյուղական շրջաններ այցելությունների մասին հարցին: Միգուցե այդ միջոցառումներն ունեն ընդամենը նախընտրակա՞ն բնույթ: «Բայց դա լավ …
կարդալ ավելինԱզգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով` այսօր հասարակության կողմից որպես ազդեցիկ առաջնորդներ` ընկալվում են եւ՛ Սերժ Սարգսյանը, եւ՛ Ռոբերտ Քոչարյանը, եւ՛ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն նրանցից յուրաքանչյուրին պետք է դիտարկել որպես առանձին սեգմենտների առաջնորդներ: «Իսկ ընդհանրապես, մենք` հայերս, եկել-հասել ենք մի հանգրվանի, երբ քաղաքական առաջնորդ կոչվածին չենք առասպելականացնում, նրան ավելի պրագմատիկ ենք վերաբերվում»,- ասել է …
կարդալ ավելին