Իրանը` խոչընդոտ

29/03/2011

«Պատմականորեն Ադրբեջանն ու Իրանը «բարեկամական ու եղբայրական» երկրներ են, ինչը շարունակվում է նաեւ ներկայումս: Սակայն որոշ դեպքերում Իրանը վնաս է հասցնում այդ հարաբերություններին` սերտորեն համագործակցելով «ադրբեջանական տարածքներն օկուպացրած» ՀՀ-ի հետ»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան` անդրադառնալով ադրբեջանա-իրանական հարաբերություններին: Ըստ նրա` Իրանը չպետք է ձեռնարկի Ադրբեջանի «ազգային շահերը վնասող» քայլեր, թեկուզ այն պատճառով, որ նա իսլամական ու «պատմականորեն մեզ սահմանակից» երկիր է: Բ. Մուրադովայի կարծիքով` ավելի լավ կլիներ, եթե Իրանը կոշտ դիրքորոշում որդեգրեր ՀՀ-ի հանդեպ, սակայն Իրանը նման կերպ չի վարվում, ինչի արդյունքում էլ ՀՀ-ն ներկայումս «խուսափում» է ղարաբաղյան հակամարտության կարգավորումից: «Եթե Իրանը չօգնի ՀՀ-ին, ապա շրջափակման մեջ հայտնված ՀՀ կառավարությունը ստիպված կլինի ընդառաջ գնալ բանակցություններին: Մինչդեռ այժմ Հայաստանի որդեգրած դիրքորոշումից երեւում է, որ նա «պատերազմ է ցանկանում»: Եթե հակամարտությունը չլուծվի խաղաղ ճանապարհով, ապա այլ տարբերակ չի մնա, քան պատերազմի վերսկսումը»,- ասել է նա: