Հաշվի են նստելու

29/03/2011

«2015թ. դառնալու է այն տարեթիվը, երբ մենք հաշվի ենք նստելու բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են, որպեսզի մենք առերեսվենք սեփական պատմության եւ անցյալի, այդ թվում` Հայկական հարցի հետ»,- Ստամբուլում «Մեծ Թուրքիային ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նաեւ հավելել է. «Մեր նպատակն է` միավորվել մեր հարեւանների, հարեւան տարածաշրջանների հետ, վերացնել մեր միջեւ առկա հոգեբանական պատնեշները, կարգավորել պատմությունը եւ շփումներ հաստատել ամենաբարձր քաղաքական մակարդակով»: