Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան «անընդունելի» է որակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, այդ թվում` քաղաքացիական օդանավերի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Մեթյու Բրայզան անդրադարձել է ԵԱՀԿ-ի մարտի 17-ի հայտարարությունում հնչեցված կոչին` դիպուկահարներին հեռացնելու մասին, եւ կարեւորել ԵԱՀԿ-ի կողմից քննության անցկացումը` շփման գծի մոտակայքում իննամյա ադրբեջանցի …
կարդալ ավելինԵրեկ Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության հանրահավաքը: Նա հայտարարել է, որ արմատապես փոխել է իր վերաբերմունքը «Ժառանգություն» կուսակցության եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ` վերջինիս «խիզախ քայլից» հետո: Նա հանրահավաքից հետո երթով շարժվել է Ազատության հրապարակ եւ իր աջակցությունն է հայտնել Ր. Հովհաննիսյանին: Կարապետիչի փոխանցմամբ` եթե Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքի նպատակը Ազատության …
կարդալ ավելինՀայաստանում իրական փոփոխությունների հնարավորությունները, գոնե ներքին ընդվզումների միջոցով, ժամանակի հետ դառնում են ոչ իրագործելի: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները բարեփոխումների գնալու ո՛չ կամք ունեն, ո՛չ էլ ցանկություն: Իսկ ընդդիմությունը (տվյալ դեպքում` ՀԱԿ-ը եւ նրան հարող կուսակցությունները, «Ժառանգությունը») իշխանության ռեստավրացիայի հնարավորությունը պատկերացնում են ոչ այնպես, ինչպես «հի-մա» վանկարկող ցուցարարները կամ ընդդիմության հանրահավաքին իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության …
կարդալ ավելինԿիրակի օրն Արմավիրում կայացած քաղաքապետի ընտրություններում 6849 ձայնով քաղաքապետ է վերընտրվել ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը: Իսկ ավագանու անդամ, անկուսակցական Սեւակ Մինասյանը հավաքել է 5811 ձայն:
կարդալ ավելինՀԱԿ ակտիվիստ, բռնցքամարտի աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը ավարտվել եւ երեկ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Ֆանտաստիկ արագությամբ ավարտվեց նախաքննությունը»,- «Ա1+»-ին ասել է ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը: Ըստ նրա` եթե իշխանությունները խելամիտ լինեն, ապա մինչեւ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը` ապրիլի 8-ը, ազատ կարձակեն բոլոր …
կարդալ ավելին«Մնացած բանտարկյալների ազատումը կօգնի Հայաստանին առաջ ընթանալ եւ շեշտը դնել բարգավաճման ու ժողովրդավարական բարեփոխումների վրա»,- երեկ Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը` նկատի ունենալով 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում ձերբակալված եւ մինչեւ այժմ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներին: «Հավաքների եւ ազատ արտահայտման ազատությունները էական են ցանկացած երկրի զարգացման համար: Ես …
կարդալ ավելին«ԱՄՆ-ը արդեն շատ բան է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար եւ կանի ամեն ինչ առաջընթացի ապահովման համար, որ արձանագրվել է Սոչիում մարտի 5-ին»,- այդ մասին ադրբեջանական «Trend» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: «Վաշինգտոնը լքելուց եւ Բաքու գալուց առաջ ես հնարավորություն եմ ունեցել քննարկել Մինսկի գործընթացը …
կարդալ ավելինԵրեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում անդրադառնալով մարտի 15-17-ը իր Բրյուսել կատարած աշխատանքային այցին, ասել է, թե ՀՀ կառավարությունն ունի լիակատար եւ բազմակողմանի աջակցություն ԵՄ բոլոր կառույցների կողմից: Ըստ նրա, ԵՄ-ի աջակցությունը լրջագույն հնարավորություն կտա Հայաստանի կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել այն բարեփոխումներին, որոնք իրականացնում է Հայաստանը: Տ. Սարգսյանը կառավարության անդամներին այդպիսով թերեւս փորձել է …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեկ Երեւանում` պատասխանելով լրագրողների հարցին, թե` Մադրիդյան սկզբունքներն արդյոք քննարկվե՞լ են ղարաբաղյան կողմի հետ, պատասխանել է. «Իհարկե` ոչ, որովհետեւ Արցախը չի մասնակցում բանակցային գործընթացին, հետեւաբար սկզբունքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից չեն ներկայացվել պաշտոնապես Արցախի Հանրապետությանը: Այլ հարց է, որ մենք, բնական է, տեղյակ ենք այդ սկզբունքներին մեր գործընկերներից` Հայաստանի իշխանություններից` ՀՀ …
կարդալ ավելին«Դա ոչ թե քաղաքական մշակույթի պակաս էր, այլ քաղաքական դիրքորոշում: Այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության եւ ազգի միասնության համատեղման, իրավատիրության օրակարգին, այլ հակառակը»,- երեկ ասել է Ազատության հրապարակում իր հացադուլը շարունակող` «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն` անդրադառնալով այն փաստին, որ մարտի 17-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մոտեցել իրեն: Այդ իրողությունը երեկ …
կարդալ ավելինՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքը իսկապես բեկումնային նշանակություն ունեցավ եւ խիստ որոշակի փոփոխություն մտցրեց ներքաղաքական կյանքում: Եվ մինչեւ Ազատության հրապարակ մուտք գործելը եւ արդեն Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առանց այլեւայլությունների ներկայացրեց ՀԱԿ-ի ռազմավարությունը, որն ավելի դիպուկ հնարավոր չէ բնութագրել, քան բնութագրեց ինքը` «արժանապատիվ գործարք»: Իսկ որտեղ պետք է հայտարարվեր այդ մասին, եթե ոչ …
կարդալ ավելինԿառավարության երեկվա նիստում փոփոխություն է կատարվել ավելի վաղ ընդունած որոշման մեջ եւ մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց տրամադրվող բյուջետային վարկի գումարը հասցվել է 1 մլրդ դրամի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն` արձանագրելով այս փաստը, նշել է, որ թեեւ շատերը վարկ տրամադրելու կառավարության որոշումը արդյունավետ չէին համարում, վարկային լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարց է առաջացել: «Մեկ ավտոմեքենայի համար …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսին: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին ԵԱՀԿ կառույցների կողմից ցուցաբերվող աջակցությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: «Հայաստանի համար շատ կարեւոր է ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությունը»,- ըստ նախագահի մամուլի գրասենյակի, ասել է Սերժ Սարգսյանը: «Ուրախ եմ եւ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին: ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ռ. Նիկոլաիշվիլին Ս. Սարգսյանին ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումները, ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցմանն ու բնակլիմայական …
կարդալ ավելինԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսը երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությանը, նրանց կողմից արված առաջարկություններին եւ կոչերին, մասնավորապես` շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչին: Նա կոչ է արել Հայաստանին` «որպես բարի կամքի արտահայտություն` միակողմանիորեն հեռացնել դիպուկահարներին շփման գծից»:
կարդալ ավելինՀԱԿ-ի մարտի 17-ի հանրահավաքը բավականին բուռն արձագանք է առաջացրել հանրության ու քաղաքական շրջանակներում: Պատճառն, առաջին հերթին, թերեւս, այն էր, որ 3 տարվա ընդմիջումից հետո ընդդիմությունը վերջապես մտավ Ազատության հրապարակ: Հանրահավաքն ու ՀԱԿ առաջնորդների ելույթները նույնպես բուռն եւ հակասական տրամադրություններ են առաջացրել: Եվ, վերջապես, տպավորիչ է, որ յուրաքանչյուր հանրահավաքին նախորդի համեմատ էլ ավելի շատ մարդ է …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանը հերթական անգամ ի գիտություն չի ընդունել Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ-ի իրազեկումները: ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը մարտի 16-ին եւ 17-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2011թ. ապրիլի 4-ին եւ 5-ին` ժամը 16:00-23:00-ն Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք եւ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին: Սակայն Երեւանի …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համատեքստում: Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, հանրահավաքների ազատությունը, ինչպես նաեւ մարտիմեկյան սպանդի բացահայտումը իշխանությունների կողմից խոչընդոտելու հարցերի վրա, նշելով, որ դրանց լուծումը ՀԱԿ-ի առաջնահերթություններն են: Նա …
կարդալ ավելին«Ադրբեջանի վարքը վստահություն չի ներշնչում հակամարտությունը կարգավորելու պատրաստակամության մեջ»: Այս մասին երեկ ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Մեկնաբանելով ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը` միակողմանի կարգով հայ դիպուկահարներին առաջին գծից հետ քաշելու մասին, Բակո Սահակյանն ասել է, թե նման առաջարկը տեղին կլիներ այն դեպքում, եթե կողմերը կառուցողական մոտեցում …
կարդալ ավելին«Facebook» սոցիալական ցանցը վաղուց արդեն դարձել է կարծիքների ու տեսակետների բախումների հարթակ: Այստեղ մարդիկ գրում են այն, ինչ մտածում են այս կամ այն երեւույթի կամ անձի մասին: Բնականաբար, երեկ «Facebook»-ում ամենաթեժ քննարկվող թեման նախօրեին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքն էր: Ստորեւ ներկայացնում ենք «Facebook»-ում երեկ արտահայտված հետաքրքիր տեսակետներից որոշ հատվածներ։ Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգություն».- Ասում են, թե …
կարդալ ավելին