Ընդունել է

19/03/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլիին: ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ռ. Նիկոլաիշվիլին Ս. Սարգսյանին ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ ունեցած արդյունավետ քննարկումները, ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք վերաբերել են երկու երկրների համար կարեւոր նշանակություն ունեցող Վերին Լարսի ճանապարհահատվածի վերակառուցմանն ու բնակլիմայական պայմանների հարուցած դժվարություններից անկախ` անխոչընդոտ բեռնափոխադրումների իրականացմանը, Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի կառուցմանը, իսկ Վրացական կողմից` Ախալցխա-Բաթում տարանցիկ ճանապարհի վերակառուցմանն ու ճանապարհաշինության բնագավառում փորձի փոխանակմանը: