Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Նրանք քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համատեքստում: Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, հանրահավաքների ազատությունը, ինչպես նաեւ մարտիմեկյան սպանդի բացահայտումը իշխանությունների կողմից խոչընդոտելու հարցերի վրա, նշելով, որ դրանց լուծումը ՀԱԿ-ի առաջնահերթություններն են: Նա նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի պասիվությանը` ԵԱՀԿ կողմից առաջնային համարվող ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խնդիրների առնչությամբ: