«Մանթոյից քիչ էր մնում ինքս ինձ սիլլեի»

19/03/2011

«Facebook» սոցիալական ցանցը վաղուց արդեն դարձել է կարծիքների ու տեսակետների բախումների հարթակ: Այստեղ մարդիկ գրում են այն, ինչ մտածում են այս կամ այն երեւույթի կամ անձի մասին:

Բնականաբար, երեկ «Facebook»-ում ամենաթեժ քննարկվող թեման նախօրեին տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքն էր: Ստորեւ ներկայացնում ենք «Facebook»-ում երեկ արտահայտված հետաքրքիր տեսակետներից որոշ հատվածներ։

Ստյոպա Սաֆարյան, «Ժառանգություն».- Ասում են, թե իշխանության ու ՀԱԿ-ի մեջ ամեն ինչ որոշված է, եւ «Ժառանգությունը» աութսայդեր է: Երեկ Լեւոնն էլ հստակ խոսեց իրենց ու իշխանության միջեւ արժանապատիվ, քաղաքական գործարքի մասին: Սա ես չեմ ասել: Բայց ես վստահ եմ ասում, որ ոչ իշխանությունն է Լեւոնին ներել ու մոռացել, ոչ էլ հակառակը: Այսօր, այո, միգուցե պայմանավորվածության դաշտ է առկա եւ միգուցե ապագա խորհրդարանում որոշակի տեղեր ունենալու համար եւ դրա պատճառով էլ Լեւոնն իր ելույթում ուղղակի մեղադրեց Րաֆֆիին ու նման ուժերին, պրոցեսները արագացնելու մեջ, քանի որ դա բերում էր «արժանապատիվ» գործարքի չեղյալ համարման: Եվ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, աբսուրդ էր: Միտինգին մասնակցող մեր համակիրները, արագ փոփոխություններ պահանջողները գոռում են` «հիմա Ազատության հրապարակ»: Նա շատ գռեհիկ տոնով պատասխանում է` գիտեք ինչ: Ապա ժողովուրդը շարքերում հասկացնում է, որ եթե ինքը գա, ապա ժողովրդի մի հատվածը գնալու է: Ստիպված ժողովրդի ետեւից, կրկնում եմ` ոչ առջեւից, գալիս է եւ մտնում Հրապարակ հայտնի զարգացումներից հետո: Մարդիկ եւ լրագրողները առաջին հերթին նետվում են դեպի Րաֆֆին: Հրապարակում կար երեք գրեթե հավասար հատված. 1-ին խումբը վանկարկում էր` Լեւոն, 2-րդ խումբը վանկարկում էր` Րաֆֆի, 3-րդը` միացում: Եվ ահա բոլորի աչքի առաջ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մոտենում հացադուլավոր Րաֆֆիին: Ես մի պահ բացակայեցի հրապարակից, բայց երբ վերադարձա, տեսա, որ այն գրեթե կիսով չափ դատարկ էր: Մարդիկ ավելի քան 1 ժամ տեսնելով այդ տգեղ պատկերը` ուղղակի հիասթափված հեռանում էին եւ արտահայտվում: Լեւոնն իր ելույթն ունեցավ ոչ թե ամենասկզբի լիքը հրապարակում, այլ կեսից էլ պակասի: Րաֆֆիի հետ այդ օրը լիքը երիտասարդներ կային ու «Ժառանգությունից» չէին: Ոգեւորված էին, բայց տեսնելով այդ պահը, խեղճ երեխեքը գրեթե նման էին մեռելատնից դուրս եկողի: Եվ գալիս ու արտահայտվում էին: Իմ համար անպատկերացնելի էր, որ մի կողմից քաղաքական խանդը, մյուս կողմից Լեւոնի ասած գործարքը այդպես հարվածելու էին վերստին ոգեւորվող շարժմանը: Բայց Լեւոնը ծանր հարված հասցրեց իր պահվածքով ու գերազանցապես 3-րդ խմբի` միացման կողմնակիցները դեմոնստրատիվ ու արտահայտվելով լքեցին: Մեր կողմնակիցներին այլեւս չես համոզի Լեւոնին միանալու օգտին, որովհետեւ լրիվ այլ վիճակ է: Իսկ մարդիկ, զանգվածաբար հիասթափված, որովհետեւ տարրական էթիկայի, մարդասիրության ու դաստիարակության պակասի տպավորություն թողեց: Ես իմ համար վերջնականապես մեռցրի Հայաստանի բոլոր երեք նախագահներին: Սա իմ անձնական կարծիքն է, եւ խնդրում եմ չկապել կուսակցության հետ: Իմ համար մեծ ցավ էր տեսնել մի մարդու այդպիսի ներքին էությունը, ով 88-90-ականներին իմ համար կուռք էր` որպես հռետոր, բարեկիրթ ու կրթված մարդ: Հիմագ

Հայկ Ա. Մարտիրոսյան.– Ստյոպա ջան, որպես հեռվում ապրող չեզոք քաղաքագետ` ասեմ մի բան միայն. նախ` ձեր սխալն է, որ այսքան երկար սիրախաղ էիք անում Լեւոնի հետ: Երկրորդ` Րաֆֆին թերեւս չպետք է կանգներ հավաքում: Շատ բարեկիրթ լինելը երբեմն կործանարար կարող է լինել: Երրորդ` կարծում եմ, ձեզ համար լավագույն իրավիճակն է ստեղծվում. ՀԱԿ-ը գեղամյանանում է, իսկ դուք դառնում եք միակ ընդդիմություն: Ուրիշ ի՞նչ եք ուզում:

Ստյոպա Սաֆարյան.– Հայկ ջան, հարգում եմ տեսակետդ եւ քննադատությունդ: Բայց տարիներ շարունակ ուրիշներին մեղադրել կեղծ լինելու, ական լինելու, գործարքի մեջ լինելու, ԱԽՔանալու եւ այլնի մեջ, ու հետո ասել, թե իմ գործարքը իշխանության հետ արժանապատիվ է, սա իմ պատկերացումներից վեր էր: Նոր եմ հասկանում, թե ինչու էր «լիազորման քվեարկություն» անցկացվում մարտի 1-ին` որպեսզի գործարքը լեգիտիմացվեր, եւ ինքն արդեն խոսեր իշխանություն-հասարակություն գործարքի մասին: Եվ վերջապես, ցավում եմ բոլոր հիասթափվածների համար, հազիվ նորից ոտքի էին կանգնում, գնում ամեն տեղ զորակցում էին, ակտիվացնում էինք` ինչքան կարողանում էինք: Մի մտածեք, թե ՀԱԿ-ից հիասթափությունը չի ազդում «Ժառանգության» վրա. այդպես եղել է նաեւ մարտի 1-ից հետո:

Հայկ Ա. Մարտիրոսյան.- Ստյոպա ջան, իմ ասածը քո ասածին չի հակասում: Երկար ժամանակ «ական» լինելու մեղադրանքից խուսափելու համար սիրախաղ եք արել «ական»-ի հետ: Լեւոնի թիմում բարոյական մարդիկ թերեւս կան, բայց ինքն անձամբ ոչ արիության է ընդունակ եւ ոչ ազնվության: Թող չվիրավորվեն Լեւոնի համակիրները, բայց ես, որպես անձ, այդ կարծիքի իրավունքն ունեմ: Եվ ասում եմ դա` որպես իրեն այլ որակներով ճանաչող մարդ:

Արգիշտի Կիվիրյան ռՄի՞թե «աստվածներին» սազական է մոտենալ «մահկանացու» հացադուլավորներին…

Մարինե Պետրոսյան, գրող, հրապարակախոս.
– «Եթե անգամ դա գործարք է, դա քաղաքական գործարք է» – Լ. Տեր-Պետրոսյան:

Հետաքրքիր ա, իսկ Արթուր Բաղդասարյանինը քաղաքական գործարք չէ՞ր:

Արթուր Պետրոսյան.– Արթուր Բաղդասարյանի հետ գործարքն իշխանություններին հնարավորություն տվեց մարտի 1-ի սպանդ կազմակերպել, իսկ էդ քրեական հանցագործություն ա ու ոչ մի կապ չունի քաղաքականության հետ:

Մարինե Պետրոսյան.– Դու փաստորեն մարտի 1-ը համարում ես քրեական հանցագործությո՞ւն: Էդ դեպքում Նիկոլն ու մյուսները կդառնան կեղծ քրեական գործով նստածներ, ոչ թե քաղբանտարկյալներգ Լեւոնի գործարքի գլխավոր արդյունքը էն չի, ինչը դու ես թվարկում` երկու քաղբանտարկյալի ազատում եւ Ազատության հրապարակը մի քանի ժամով բացելը: Լեւոնի գործարքը արված ա առաջիկա ընտրությունների համար: Ու էդ ընտրությունների արդյունքում մենք կարող ա ունենանք ամենասարսափելի էն վիճակը, երբ որ չի լինի ընդդիմություն: Կլինեն կոալիցիան ու կոնգրեսը` իրար հետ պայմանավորված ու տեղերը համապատասխանաբար բաշխած: «Ես քեզ ընդունում եմ որպես լեգիտիմ ընդդիմություն, պառլամենտում քեզ կարգին տեղեր եմ տալիս, դու էլ խոստանում ես, որ հեղափոխություն չի լինի»: Էս ա գործարքը։

Արթուր Մանուկյան.– Իրենք լուրջ քաղաքական գործով են զբաղված եւ Րաֆֆիին մոտենալու ժամանակ չունեն: Սա ասել ա Լ. Զուրաբյանը: Երբ Րաֆֆին մտավ հրապարակ, այնտեղ մտնելը չէր կարելի, իսկ երբ արդեն կարելի ա` իրանք լուրջ-լուրջ մտան:

Մարինե Պետրոսյան.
– Ով որ Լյովիկ Զուրաբյանի հետ շփվում ա, թող իրան փոխանցի, որ մենք իրանց արած «լուրջ գործը» թե ինչ ա` արդեն ջոկել ենք:

Քրիստինե Արմենակյան.– Երեկ մանթո-մանթո տուն վերադառնալուց քիչ էր մնում ինքս ինձ սիլլեի, որ էլի հավատացել ու էն մի քանի ժամը հրապարակում կանգնած` ինձ հաղթող էի զգացել:

Արթուր Մանուկյան.– Լենին ժիլ, Լենին ժիվ, Լենին բուդետ ժիտ… Ասում են` Լեւոնը անկեղծ ա եղել, ու լացում են ցնծությունից. ինչ մեղք ա էս ժողովուրդը: Փաստորեն անկեղծ Լեւոն չէին տեսել ու հիմա տեսան: Փաստորեն անկեղծ ոչինչ չէին տեսել մինչ երեկ… իսկականից իմ լացն էլ եկավ…..

Նաիրի Հոխիկյան.– Ես էն ժամանակ էլ ասացի` Լեւոնը անկեղծ ընդդիմություն չէ, ցավոք: Ուղղակի ժողովրդի մի մեծ հատվածն է մեղք, որ դեռ հավատում է նրան, ես տեսնում եմ, որ արդեն պայմանավորվածության նման մի բան եղել է ԼՏՊ+ՍՍ ձեւաչափով` ընդդիմության ցույցերի բեմականացումները կշարունակվեն, չի լինի իշխանափոխություն, ԼՏՊ-ն տեղեր ու աթոռներ կստանա ԱԺ-ում:

Վանիկ Ալեքսանյան.– Ավելի լավ բնութագրում իր քայլերին ուրիշ ոչ մեկը չէր կարող տալ, քան ինքը: Իսկապես Լեւոնը շախմատ է խաղում: Տեսնում եք, ամեն քայլի վրա մոտ մեկ ամիս է մտածում, երբեմն` 3 ամիս, քայլ անելուց առաջ հայտարարում է` ժողովուրդ, հրաշալի քայլ եմ մտածել, մարդիկ գնում են այդ քայլը տեսնելու… Էլ չասեմ` ինչ են տեսնում: Բոլորդ եք ականատես: Բայց ժողովուրդը շախ-ին է սպասում, դեռ չեմ ասում մատ-ի մասին: Իսկ այսպիսի իմաստուն եւ խորը մտածված քայլերով հազիվ պատ-ին դեմ առնի: գԱմեն դեպքում շատ շնորհակալ ենք, որ ընտրություններից առաջ մի մոգական ուժով բոլոր ուժերը պատռում են իրենց դիմակները. ԲՀԿ-ն հուշագրով հայտարարեց, որ խաղեր չի տալու: Լեւոնը հայտարարեց, որ ՀԻՄԱ չի լինելու: Այսինքն` ոչ հեղափոխություն, ոչ արտահերթ ընտրություններ. չսպասեք: Այստեղ ամենատարօրինակն Արամ Մանուկյանի կասկածներն են` «մնում է «Ժառանգությունը» Արթուրիկ չդառնա»: Ախր, որ «Ժառանգությունն» ուզենար, նո՞ր էր Արթուրիկ դարձել: Բայց չի դարձել, չէ՞: Գուցե կարծում եք` իշխանություննե՞րը չեն ցանկացել «Ժառանգությանը» տեսնել կոալիցիայում… Չէին էլ երազի՞…:

Կարապետ Ռուբինյան.– Դատելով երեկվա հանրահավաքային անցուդարձից, այն է`

– ոստիկանությունը, ի տարբերություն նախորդ հանրահավաքի, շատ հանգիստ, առանց որեւէ պայքարի, թույլ տվեց փակել Կորյունի փողոցը;

– նույն ոստիկանությունը արագ համաձայնեց բացել Ազատության հրապարակը;

– Կոնգրեսը, անվարան վտանգելով էվոլյուցիոն զարգացման հեռանկարը, տարավ «100000 ցուցարարներին» դեպի Հրապարակի ազատագրում, այդպես էլ չպարզաբանելով, թե ի՞նչ ենք անելու, եթե դիմադրության հանդիպենք: Դիմադրություն չէր ենթադրվում;

– ազատ արձակվեցին 2 քաղբանտարկյալներ;

– համարյա համոզված եմ, որ ապօրինի հանրահավաք կազմակերպելու համար քր. գործ չի հարուցվելու:

Անում եմ հետեւյալ, շատ նախնական, եզրահանգումները`

– երեկ մենք ականատեսն էինք Պրեսկոտի միջնորդությամբ ամրապնդված իշխանություն-ՀԱԿ համագործակցության, կամ ինչպես Լեւոնն ասաց` «գործարքի» սկզբի;

– կոմպրոմիսի էությունը, ենթադրում եմ, հետեւյալն է` իշխանությունները ազատ են արձակում քաղբանտարկյալներին, թույլատրում են Ազատության հրապարակի հանրահավաքները եւ որոշ, թեկուզ ձեւական քայլեր են անում Մարտի 1-ի հանցագործներին պատժելու ուղղությամբ: Փոխարենը ՀԱԿ-ը չի հրահրում ու զսպում է հեղափոխությունը:

Ստեփան Դանիելյան.
– «Ժառանգության» նկատմամբ ՀԱԿ-ի վերաբերմունքը ցույց է տալիս, թե հետագայում ՀԱԿ-ը, եթե իշխանության գա, ինչպես է վարվելու ընդդիմության հետ: Այս հարցերը պետք է հենց հիմա քննարկել, թե չէ հետագայում անիմաստ է:

Արթուր Մանուկյան.– Բայց շատ խնդալու էր… Լ.Տ.Պ – ժողովուրդ, ես շախմատ եմ խաղում, հիմա չեք ասում` «հիմա», այլ խելոք գնում եք տուն… Հետո ժողովուրդը սկսում ա չդիմանալ. «Պապի, պապի, օպերա եմ ուզում»,- ասաց ժողովուրդը: «…. Լավ-լավ, կատակ արեցի,- ասում ա Լ.Տ.Պ-ն,- ձեզ տանում եմ օպերա: Եկա՞ք, տեսա՞ք, դե հիմա` հիմա եղեք տուն: Այսպիսով` Լ.Տ.Պ-ի քայլն էր` ժը 1, ժը 2»:

Արթուր Մանուկյան.– Գրոսմայստեր Լ.Տ.Պ-ն խաղաց ժողովրդով` Մատենադարան-Ազատության հրապարակ: Ս.Ս.-ն մտածում է: