ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Հայաստանում չլուծված են մնում սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ, ինչը հանգեցնում է ժողովրդի աղքատացմանը, արտագաղթին եւ ուղղակի մարդկային արժանապատվության նսեմացմանը: Փոխարենը` իշխանությունները պարտադրում են Ոստիկանությանը անօրինական հրամաններ կատարելով ոտնահարել մարդու ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքներ անցկացնելու, իր կարծիքն ազատ արտահայտելու եւ այլ հիմնարար իրավունքներ …
կարդալ ավելինՇաբաթվա կարեւոր ներքաղաքական իրադարձությունը «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անակնկալ հացադուլն էր: Անակնկալ, ի դեպ, նաեւ իր կուսակիցների համար: Ասել, թե նա վերանվաճեց Ազատության հրապարակը, եւ ընդդիմությանը մնում էր միայն այն «վերագրավելը», չափազանցություն է: Սակայն Ազատության հրապարակում քաղաքական պատկառելի գործչի հացադուլը քաղաքական լուրջ ակցիա է, որն, ինչպես «Ազատություն» ռ/կ-ի, «Ա1+»-ի ռեպորտաժներից երեւաց` ի մի էր …
կարդալ ավելինՀՀ կառավարությունն ԱԺ է ներկայացրել «Հավաքների ազատության մասին» նոր օրինագիծ, որով սահմանում է հավաքների անցկացման հետ կապված չափորոշիչներն ու իրավական նորմերը: Ներկայումս զանգվածային միջոցառումները, այդ թվում` հավաքները կանոնակարգվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին» օրենքով: Նոր օրինագծով գործադիրը սահմանում է հավաք հասկացությունը. «Սույն օրենքի իմաստով հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ եւ առանց …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ադրբեջանի պնդումները հայ դիպուկահարի կողմից 9-ամյա երեխայի սպանության մասին «բացարձակ զրպարտանք են», քանի որ քաղաքացիական բնակչության, հատկապես երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում «հայ զինվորի բարոյական կերպարի մեջ»: «Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետեւ նշված տեղանքում այդպիսի դեպքն …
կարդալ ավելին«Այս հարցն ինքնին սխալ ենթադրություն է պարունակում, որովհետեւ բոլորի հետ փորձել ենք, փորձում ենք եւ փորձելու ենք»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով այն հարցին, թե իրենք ինչու չեն միանում արդեն միավորված արտախորհրդարանական ընդդիմությանը` ՀԱԿ-ին: Ր.Հովհաննիսյանն ու «Ժառանգության» այլ անդամներ հաճախ են բարձրաձայնում, որ արդյունքի հասնելու համար ընդդիմությունը …
կարդալ ավելին«Այսօր էլ շարունակվում են քննարկվել օրենքով նախատեսված` վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունները»,- երեկ ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ակսել Ֆիշերին ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Համազեկուցողներն այս հարցը քննարկել են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ՀԱԿ առաջնորդի հետ նրանք խոսել են նաեւ ՀՀ-ում ժողովրդավարական ազատությունների հաստատման, հավաքների …
կարդալ ավելինԱյսօր Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունենալու ՀԱԿ-ի հանրահավաքը, որը վճռական եւ կանխորոշող նշանակություն է ունենալու Հայաստանի առաջիկա քաղաքական զարգացումների համար: Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ հանրահավաքի ավարտին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, կամ ընդդիմությունը Մատենադարանից ուղեւորվելու է Բաղրամյան փողոց եւ գրավելու է նախագահական նստավայրը: Խնդիրն այն է, որ նախորդ` մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ …
կարդալ ավելինԵրեկ վերջապես Հայաստան այցելեցին ԵԽ ԽՎ մոնիտորինգի համազեկուցողները` Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը: Ընդ որում, վերջինս առաջին անգամ է այցելում Հայաստան: Նրանք հանդիպել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, լրատվական որոշ կազմակերպությունների ու հ/կ-ների ղեկավարների հետ: Հանդիպել են նաեւ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Համազեկուցողները Հայաստան են եկել տեղեկանալու, …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում, արդեն երկրորդ գիշերն է, անժամկետ հացադուլ է անցկացնում, ինչպես ինքն է բնութագրել` ազատության ծոմը: Երեկ Ազատության հրապարակում էին հավաքվել նրա մոտ երկու հարյուր կուսակիցներն ու համակիրները: «Ժառանգության» առաջնորդը երեկ ասաց, թե դժվար գիշեր է անցկացրել, բայց քանի որ այցելուներ է ունեցել, այն ավելի հեշտ է անցել: Ր.Հովհաննիսյանին պարբերաբար …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել են մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները, ամփոփվել են 2010թ. կատարված աշխատանքները, ինչպես նաեւ` անդրադարձ է եղել 2011թ. համար նախատեսված ծրագրերին ու դրանց արդյունավետ իրականացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ հանրապետության մարզպետները: Իր խոսքում Ս. Սարգսյանը …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցությունը նախօրեի երեկոյան վարչության նիստ է գումարել, որտեղ որոշում է ընդունել հետագա անելիքների վերաբերյալ: Կուսակցության վարչության անդամ Ռուբեն Հակոբյանն ու Ստյոպա Սաֆարյանը երեկ նաեւ հայտարարել են, որ կուսակցության վարչությունն «ամբողջությամբ» աջակցում է իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` հացադուլ սկսելու քայլին: Հովհաննիսյանը, իր կուսակիցների պնդմամբ` այդկերպ ահազանգում է երկրում ստեղծված իրավիճակի մասին: Իսկ այդ վիճակից դուրս …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 15-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ: Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում Ժոզե Մանուել Բարոզոն ասել է. «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են առեւտուրն ավելի եռանդուն դարձնելուն, ինչպես նաեւ` կառուցվածքային եւ վարչական կարողությունների ուժեղացմանը»: Նա աջակցություն է հայտնել Հայաստանին` տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում, ընդգծելով, …
կարդալ ավելինԱդրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովը սպառնացել է, որ եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, ապա Ադրբեջանը հարվածներ կհասցնի Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին: «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Մամեդովը նշել է, թե «ԼՂ-ի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ», այն փակ է, եւ համաձայն «Ավիացիայի մասին օրենքի»` իրենք կարող են վերացնել օդանավերը, որոնք …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ունեցած ելույթում` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանն ու Ռուսաստանի դերին, ասել է, թե հակամարտության կարգավորումը որոշակի դեր է խաղում Թուրքիայի եւ ՀՀ-ի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում: Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի նախագահների մարտի 5-ին կայացած հանդիպմանը, Էրդողանը նշել է, թե Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությունը «շատ կարեւոր է»:
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթներում աննախադեպ կենտրոնացում նկատվեց երկրի տնտեսական խնդիրներին։ Չգրված կանոնով, մեզ մոտ սովորաբար երկրի նախագահը ղեկավարում է քաղաքական դաշտը, իսկ տնտեսականը հիմնականում հանձնվում է վարչապետին։ Եվ, ըստ էության, միայն արտակարգ իրավիճակներում է խաղի մեջ ստիպված լինում մտնել, շախմատային լեզվով ասած, արքան։ Նախագահ Սերժ Սարգսյանի` տնտեսական բլոկի ղեկավարների հետ վերջին …
կարդալ ավելինՍուտը` որպես դիվանագիտական կատեգորիա` Հերմեսից մինչեւ մեր օրերը Եկեք մի փոքր հանգիստ թողնենք նախնիներին եւ տեսնենք, թե ստել-չստելը, խաբել-չխաբելը, ազնվությունն ու անազնվությունն ինչ տեղ են գրավում ժամանակակից դիվանագիտության մեջ: Թե չէ մեր աչքերի գերանները թողած` փոշեհատիկ ենք փնտրում դարեր առաջ կյանքից հեռացածների աչքերում: Մեր դիվանագետների «դարդը լանք»: Արդ, ե՞րբ, որտե՞ղ, որքա՞ն եւ ինչպե՞ս կարող է …
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ է նշանակվել Աշոտ Կարապետյանը` ազատվելով Ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնականի բաժնի պետի պաշտոնից: Հիշեցնենք, որ մինչեւ վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Հովհաննես Թամամյանը:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, իրավապահ մարմինները վերսկսել են Հարկային ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործի քննությամբ տարվող աշխատանքները: Հիշեցնենք, որ վերջինս սպանվել էր 2006թ. իր ծառայողական մեքենայում տեղի ունեցած պայթյունից: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել էին «Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատերերը` Գուրգեն եւ Արմեն Վիրաբյանները. վերջինս նաեւ Շ.Հովասափյանի աշխատակիցն էր: Սակայն մի քանի ամիս անց …
կարդալ ավելին«Մեզ ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն: Պետք չեն ոչ համակարգին, ոչ հասարակությանը: Որեւէ մեկին պետք չեն: Նրանք, ովքեր չեն կարողանում կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, լավ կլինի, որպեսզի մտածեն այլ աշխատանքի անցնելու մասին, որովհետեւ, եթե մարդը կրում է գեներալի, գնդապետի, փոխգնդապետի եւ, ընդհանրապես, Ոստիկանության սպայի ուսադիրներ, այդ մարդը պետք է լավ իմանա, բացի դրանից, այդ գործը …
կարդալ ավելին«Մենք մինչեւ ժողովրդին ընդառաջ ռեալ քայլեր չտեսնենք, անգամ դրական ինչ-որ իմպուլսները կարդիոլոգիայի մակարդակով չենք կարող համարել բավարար: Հատկապես թերահավատություն է առաջանում այն պատճառով, որ խոսքերն ասվում են, բայց նույն օրը եւս մեկ մարդու քաղբանտարկյալ են դարձնում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին: «Շատ …
կարդալ ավելին