«Մեզ ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններ պետք չեն: Պետք չեն ոչ համակարգին, ոչ հասարակությանը: Որեւէ մեկին պետք չեն: Նրանք, ովքեր չեն կարողանում կատարելագործել իրենց մասնագիտական կարողությունները, լավ կլինի, որպեսզի մտածեն այլ աշխատանքի անցնելու մասին, որովհետեւ, եթե մարդը կրում է գեներալի, գնդապետի, փոխգնդապետի եւ, ընդհանրապես, Ոստիկանության սպայի ուսադիրներ, այդ մարդը պետք է լավ իմանա, բացի դրանից, այդ գործը պետք է սիրի, եւ իր պատիվը միշտ պետք է չափվի ոչ միայն իր ուսադիրներով, այլ նաեւ կրծքին եղած նշաններով: Սա է մասնագիտական մոտեցումն այս հարցում: Սխալներ կատարելու իրավունք յուրաքանչյուր ոք ունի, այդ իրավունքն ունեք նաեւ դուք: Չգործելու իրավունք ունեն շատ-շատերը: Դուք այդ իրավունքը չունեք: Ուրեմն պարտավոր եք կրճատել սխալները եւ քայլ առ քայլ հետեւողականորեն առաջ շարժվել»,- ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում երեկ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: