քաղաքականություն

Քանդակի համար վճարել է հենց ինքը՝ Կճոյանը

24.03.2011

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանի «Bentley» ավտոմեքենայի մասին մեր հրապարակումից եւ նրա հարցազրույցից հետո ոչ միայն շատ բուռն քննարկումներ ծավալվեցին, այլեւ նրա գործունեության մասին բազմաթիվ ընթերցողներ մի շարք փաստեր սկսեցին ներկայացնել: Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես որեւէ կերպ չարձագանքեց արքեպիսկոպոսի` «Bentley»-ի ձեռքբերման մասին փաստին: Չարձագանքեց նաեւ մեր տպագրած լուսանկար-փաստերին, …

կարդալ ավելին

«Գնահատողական» ժողովրդավարություն

24.03.2011

Ազգային ժողովն այս քառօրյա նիստերին քննարկում էր ժողովրդավարական պահանջների հետ կապված երկու կարեւորագույն օրինագծեր: Առաջինը կոալիցիոն կուսակցությունների հեղինակած նոր Ընտրական օրենսգիրքն էր, եւ «Դաշնակցություն» ու «Ժառանգություն» խմբակցությունների առաջարկությունների նախագիծը` գործող օրենսգրքում փոփոխություն կատարելու հետ կապված: Երկրորդը կառավարության ներկայացրած «Հավաքների ազատության մասին» օրինագիծն էր: Թե կոալիցիոն խմբակցությունների ընդունած օրենքները որքանով կնպաստեն Հայաստանում այդ ոլորտների կայացմանը կամ …

կարդալ ավելին

Բլոտ խաղալն է պետք արգելել

24.03.2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր կով կթելիս հետեւել հիգիենայի կանոններին, քանի որ դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ. «Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել: Սրանք տարրական …

կարդալ ավելին

Անհայտ պատճառներով

24.03.2011

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, արդեն 2 օր է` լքել է զբաղեցրած պաշտոնը սեփական դիմումի համաձայն: Իսկ թե ո՞վ է լինելու ՌԱՀՀԿ նոր ղեկավարը` առայժմ հայտնի չէ: Ըստ շրջանառվող լուրերի` ՌԱՀՀԿ ղեկավարի հավանական թեկնածուն նույն կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանն է:

կարդալ ավելին

ՀԱԿ հայտարարությունը

24.03.2011

ՀԱԿ-ը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Մարտի 17-ի հանրահավաքը հիրավի շրջադարձային էր. այն ցույց տվեց, որ Հայաստանի ժողովուրդը կրկին գտնվում է սեփական երկրին տեր դառնալու ճանապարհին: Այն նաեւ ապացուցեց, որ երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, կարող է լուրջ խնդիրներ լուծել, ընդ որում` լուծել խաղաղ ճանապարհով: Երբ փողոց է դուրս գալիս հարյուր հազար …

կարդալ ավելին

Նալբանդյանի ակնարկը

24.03.2011

Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը միակողմանի դիպուկահարներին դուրս բերելու առաջարկ չարեց Ադրբեջանում, ասել է. «Պետք է աշխատել Ադրբեջանի հետ, այլ ոչ թե Հայաստանի եւ Ղարաբաղի, որոնք դրական են արձագանքել դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու առաջարկին»: Նաեւ հավելել է. «Նկատի ունենալով, որ դժվար թե …

կարդալ ավելին

Կտրամադրի

24.03.2011

Հայաստանը պատրաստակամ է մարդասիրական օգնություն տրամադրել Լիբիայի բնակչությանը: Այս մասին երեկ ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի ավանդական բարեկամական կապեր: Մենք …

կարդալ ավելին

Պահանջում են վրան տեղադրել

24.03.2011

Երեկ մի շարք հասարակական գործիչներ, լրագրողներ հանրային պահանջագիր են ներկայացրել Սերժ Սարգսյանին` պահանջելով հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել: «Արդեն 8-րդ օրն է, ինչ Երեւանի Ազատության հրապարակում հացադուլի մեջ է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր եւ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը` այդ կերպ արտահայտելով իր ընդվզումը ներկա վիճակի եւ ահազանգը երկրի վտանգված ապագայի …

կարդալ ավելին

«Պետք է կոմյունիկե ընդունի»

24.03.2011

«Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ միջազգային կոմյունիկեի ընդունումը, որում հստակ արձանագրված կլինեն հակամարտության կողմերի նկատմամբ պատժամիջոցները, կնպաստի բանակցային գործընթացին եւ զգալիորեն կնվազեցնի Ադրբեջանի ռազմատենչ սպառնալիքներն ու հավակնությունները»,- երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նաեւ ասել է. «Բրյուսելում իմ հանդիպումների ընթացքում Եվրամիության ղեկավարությունը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտության ռազմական կարգավորման անթույլատրելիության մասին: Այդ համատեքստում, եթե …

կարդալ ավելին

Հելլադայի դիվանագիտական որոգայթները։ Հայացք XXI դարից

24.03.2011

Հույն-տրոյական բանակցությունները վերջանում են պատերազմով Հին հույներն, ամպերում աստվածների հետ բանակցելուց զատ, զբաղվում էին նաեւ իրական ու լուրջ գործերով` դնում էին միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության եւ դիվանագիտական ծառայության հիմքերը: Այն վաղ ժամանակներում պատերազմի, խաղաղության, բանակցային գործընթացների մասին առաջին ինֆորմացիա հաղորդողներից մեկը Հոմերոսն էր: Մենք վերն արդեն նշել ենք, թե ինչպես Տրոյայի արքայի որդի Պարիսը, գեղեցկության …

կարդալ ավելին

Եվս երկո՞ւսը

22.03.2011

Մեր տեղեկություններով` պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու որոշումները կայացնող համապատասխան հանձնաժողովը ապրիլի 1-ի նիստում քննարկելու է քաղբանտարկյալներ Արամ Բարեղամյանի եւ Շմավոն Գալստյանի ազատ արձակման հարցը: Նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու ժամկետը լրացել է այս տարվա փետրվարին: Այնպես որ, չի բացառվում, որ մինչեւ ՀԱԿ-ի ապրիլի 8-ի հանրահավաքը այս երկու քաղբանտարկյալները եւս լինեն ազատության մեջ: Որոշ տեղեկությունների համաձայն` …

կարդալ ավելին

Այսօր կհավաքվեն

22.03.2011

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ առաջարկել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն հրավիրել եւ քննարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին այցելելու եւ նրան հացադուլը դադարեցնելու հորդորով դիմելու հարցը: Սակայն այն տեղի չի ունեցել. «Քանի որ մեր մյուս կոալիցիոն գործընկերը` ՕԵԿ-ը, այստեղ չէ, միայն ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի որոշմամբ առաջնորդվելը արդարացի չէ»,- ասել է Հ. Աբրահամյանը` …

կարդալ ավելին

Նյութեր են նախապատրաստում

22.03.2011

Երեւանի Ազատության հրապարակում կիրակի օրը մի կողմից` իրավապահների, մյուս կողմից` մի խումբ քաղաքացիների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ` նյութերը նախապատրաստվում են Ոստիկանության Կենտրոնականի բաժնում: Հիշեցնենք, որ կիրակի օրը հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցող քաղաքացիների նախաձեռնությունը փորձել է Ազատության …

կարդալ ավելին

Վերանվաճեց նույն ձեւով

22.03.2011

Երեկ Մատենադարանի մոտ տեղի է ունեցել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքը, որից հետո նա ժողովրդին կոչ է արել շարժվել դեպի Ազատության հրապարակ: Ոստիկանության հետ բանակցելուց հետո Տ. Կարապետյանը հայտարարել է, որ ժողովուրդը կարող է մտնել Ազատության հրապարակ, ինչից հետո ժողովուրդը «միացում, միացում» կոչերով մտել է հրապարակ: Սկզբում նրանք մոտեցել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի …

կարդալ ավելին

Մեղա, մեղա

22.03.2011

«Իմ խնդիրը չէ` այսօր հայտարարել կամ ասել` ո՞ ւմ գրպանն է գնացել կամ ո՞ ւր է գնացել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` անդրադառնալով Սոցապ հիմնադրամում հայտնաբերած չարաշահումներին: ՎՊ նախագահի խոսքերով` անցած 8 ամսվա ստուգումների արդյունքում հայտնաբերել են, որ 3 տարիների ընթացքում 8 հազար 921 մեռած մարդիկ կենսաթոշակ են …

կարդալ ավելին

Եվ այր մի՝ Սամվել անունով

22.03.2011

Մեր թերթում հրապարակված տեղեկությունը` Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանի «Bentley» ավտոմեքենայի մասին, բավական բուռն քննարկումների առարկա էր դարձել ամենատարբեր շերտերում: Այս ընթացքում, սակայն, Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնապես որեւէ կերպ չարձագանքեց հավատացյալ հոտի անհանգստություններին ու մտահոգություններին: Գուցե նաեւ այն պատճառով, որ եկեղեցական ղեկավարությունը տեղյակ է, թե հատկապես ուր է …

կարդալ ավելին

Իսկ որտե՞ղ է հիմա Խաչիկյանը

22.03.2011

2005թ. սեպտեմբերի 2-ին մահացած` Երեւան քաղաքի բնակիչ Ռոզա Մելքումյանը մահվանից 4 տարի հետո` 2009թ. հուլիսի 2-ին, դիմում է գրել ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությանը եւ ստացել է 1 մլն 24 հազար 404 դրամ թոշակ: Սակայն հանգուցյալ Ռ.Մելքումյանի հարսը` Իսկուհի Մարտիրոսյանը, ՀՀ Վերահսկիչ պալատին հայտարարություն է տվել, որ իր լուսահոգի սկեսուրը մահվան օրվանից սկսած թոշակ չի …

կարդալ ավելին

«BENTLEY»-ով Մաշտոցը

22.03.2011

Օշականում է գտնվում հայոց գրերի արարիչ Մեսրոպ Մաշտոցի շիրիմը (362-440թթ.): Նրա մահվանից հետո Վահան Ամատունի իշխանն ամփոփում է հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը եւ նրա շիրմի վրա փոքր մատուռ է կառուցում, որի տեղում XIX դարի երկրորդ կեսում կառուցվում է եկեղեցի` Օշականի Սբ. Մ. Մաշտոց անունը կրող եկեղեցին: Մաշտոցի աճյունը հանգչում է հին ժամի …

կարդալ ավելին

Ադրբեջանը հրաժարվել է

22.03.2011

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտի 20-ին ծրագրված մոնիտորինգ-հետաքննությունը, որը ԼՂՀ իշխանությունների առաջարկով իրականացվելու էր Ասկերանի ուղղությամբ` մարտի 17-ին տվյալ հատվածում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի զոհվելու կապակցությամբ, չի կայացել` Ադրբեջանի հրաժարվելու պատճառով: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի առաքելությունը` կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ, …

կարդալ ավելին

Հովանոցը ջարդել են

22.03.2011

Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից անժամկետ հացադուլ հայտարարելուց առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Հովհաննիսյանի միջեւ որեւէ զրույց տեղի չի ունեցել: Այս մասին երեկ Tert.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Դա սուտ է, ընդ որում, քաղաքական սուտ է եւ ստեղծվում է քաղաքական նպատակով: Փորձ է արվում այլ կերպ ներկայացնել այն, ինչ եղավ …

կարդալ ավելին