Երեկ Մատենադարանի մոտ տեղի է ունեցել ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքը, որից հետո նա ժողովրդին կոչ է արել շարժվել դեպի Ազատության հրապարակ: Ոստիկանության հետ բանակցելուց հետո Տ. Կարապետյանը հայտարարել է, որ ժողովուրդը կարող է մտնել Ազատության հրապարակ, ինչից հետո ժողովուրդը «միացում, միացում» կոչերով մտել է հրապարակ: Սկզբում նրանք մոտեցել են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին: Տ.Կարապետյանը, ողջունելով Ր. Հովհաննիսյանին` ասել է, թե իրենք պետք է «միավորեն հայկական համաժողովրդական ազգային արժեքները»: Այնուհետեւ Տ. Կարապետյանը բարձրացել է Ազատության հրապարակի հարթակ եւ ժողովրդին տեղեկացրել է, որ իրենց հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու ապրիլի 10-ին: