Կտրամադրի

24/03/2011

Հայաստանը պատրաստակամ է մարդասիրական օգնություն տրամադրել Լիբիայի բնակչությանը: Այս մասին երեկ ասել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Միջին Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններին: Այդ տարածաշրջանը Հայաստանին աշխարհագրորեն բավական մոտ է գտնվում, այդ երկրներում կան հոծ հայ համայնքներ, այդ տարածաշրջանի ժողովուրդների հետ հայ ժողովուրդն ունի ավանդական բարեկամական կապեր: Մենք կողմ ենք, որպեսզի բոլոր հարցերը լուծվեն երկխոսության, բանակցությունների, ներազգային համերաշխության միջոցով: Նկատի ունենալով Լիբիայում ծավալվող զարգացումները` մենք պատրաստակամ ենք, անհրաժեշտության դեպքում, մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրի բնակչությանը»,- ասել է նա: