ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ` որպես ՀԱՕԿ նախագահ, անդրադարձել է հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությանը` ասելով. «Սամսոն Խաչատրյանն ամենալավ մարզիկներից մեկն է, նա կարողացել է մեր երկրի մարզական աշխարհի դիրքերը, հեղինակությունն ամբողջ աշխարհում բարձր պահել: Կապ չունի կուսակցական պատկանելությունը, բայց ես` որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, պարտավոր եմ այդ հարցով մտահոգ լինել, եւ …
կարդալ ավելինԵրեւանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ներսես Նազարյանը երեկվա ասուլիսում հաստատել է, որ հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում հունվարի 10-ին հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Քրեական …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերով մարտի 27-ին աշխատանքային այցով մեկնելու է Թեհրան: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակում Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, ինչպես նաեւ` այլ երկրների ղեկավարների հետ կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը:
կարդալ ավելին«Մեկ հետաքրքիր փաստ` խոսվեց մեծամասնական-համամասնական ընտրակարգերի մասին, եւ մեր հարգարժան ընդդիմախոսներից ասում էին, թե մեծամասնականը Հայաստանի համար շատ կարեւոր է: Բա մեր խեղճ ժողովուրդն ո՞ւմ զանգի, եթե խնդիր ունենա»,- երեկ հայտարարեց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն` անդրադառնալով Ազգային ժողովում ընտրական երկու օրինագծերի քննարկմանը: «Հիմա մի փոքր ստատիստիկա` մենք ունենք 41 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: …
կարդալ ավելինՀայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին կոալիցիայի եւ ՀՅԴ-ի կողմից ներկայացրած նախագծերին, ասել է. «Այս Ընտրական օրենսգիրքը, որը կոալիցիան հրապարակեց, որակում եմ` որպես քաղաքական աճպարարություն, քաղաքական աչքակապություն, իշխանագողության նախապատրաստում` հատկապես ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը նայելով: Դաշնակցական եղբայրների առաջարկած տարբերակը որակում եմ որպես ուտոպիզմ` ռուսական նարոդնիկական ոճի, այն էլ` …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ կոալիցիոն խմբակցությունների որոշ պատգամավորներ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել են Ազատության հրապարակում արդեն 12 օր հացադուլ հայտարարած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանին: Հ.Աբրահամյանի հետ Ր.Հովհաննիսյանին այցելել են ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը, ՕԵԿ եւ ՀՀԿ խմբակցությունների ղեկավարներ Հեղինե Բիշարյանն ու Գալուստ Սահակյանը, իսկ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց գործընկերոջն այցելել էին դրանից …
կարդալ ավելին«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանը նախօրեին լսել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությունները` քաղբանտարկյալներին ազատ արձակելու 4 հնարավորությունների մասին, եւ դիմել է մեզ` իր հակափաստարկները ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ Հ.Թովմասյանը հայտարարել էր, թե մարտի 1-ի գործով բանտարկվածներին ազատ արձակելու 4 տարբերակ կա: «Առաջինը օրենսդրական փոփոխություններն են, եւ նրանց կողմից արարքները որպեսզի այլեւս հանցագործություն չդիտարկվեն: …
կարդալ ավելինՀՀ ԱԺ-ն այսօր քննարկելու է կառավարության ներկայացրած «Հավաքների ազատության մասին» օրինագիծը: «Օրենքը ներկայացված բարելավումների շնորհիվ դարձել է հստակ ու թափանցիկ»,- ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ավելացնելով, թե այս նախագծով հավաքների ժամանակ սահմանափակվել են Ոստիկանության լիազորությունները: «Նախագծում գործածվել են բազմաթիվ գնահատողական հասկացողություններ: Օրինակ` «կոպտորեն խախտել է հավաքի բնականոն ընթացքը»: Եվ սա թողնված է Ոստիկանության հայեցողությանը: …
կարդալ ավելինՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Այսօր եւս մեկ անգամ այցելեցի ՀՀ նախկին ԱԳ նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է արդեն ութ օր: Նրա հետ զրույցից պարզ է դառնում, որ ընդդիմության մեկ թեւի առաջնորդը հաստատակամ է շարունակել իր քաղաքական բողոքը եւ …
կարդալ ավելին«Բայց դուք ինձ որպես ընտրող հարցրե՞լ եք, ես ուզո՞ւմ եմ նկարահանման տակ ընտրությանը մասնակցել: Հիմա ես այդ օրը պետք է մտածեմ` ինչ հագուստ հագնեմ: Եթե ես մտածում եմ, մյուսներն էլ են մտածում` ի՞նչ շոր հագնել ու գնալ ընտրության, որ նկարահանող տեսախցիկի տակ չընկնեմ, ու հեռուստացույցով ցույց չտրվի: Սա ճնշում է ընտրողի նկատմամբ, միեւնույն ժամանակ զգուշավոր …
կարդալ ավելինԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ` մարտի 17-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքը ցույց է տվել, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը փոխվել է: «Մարտի 17-ից հետո հասարակությունը տեսավ, որ չեն դրվում արմատական խնդիրներ: Միայն ասում են` հավատացեք առաջնորդին, չնայած որ դրանից առաջ ասում էին, որ ժողովրդի կամքն է որոշիչ լինելու»,- ասել է Տ. Կարապետիչը` հավելելով, թե «հենց այնպես դիրքորոշում չի …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանը մերժել է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացրած իրազեկումը` ապրիլի 8-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Որպես հիմնավորում` ներկայացվել է նույն անհեթեթ պատճառաբանությունը, որ ներկայացվում է միշտ` ապրիլի 8-ին եւ դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնց իրազեկումները քաղաքապետի լիազոր-ներկայացուցչի որոշումներով ընդունվել են ի գիտություն: Այս մերժումը, սակայն, արդեն դժվար է …
կարդալ ավելինՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը երեկ հրաժարվել է պատասխանել Արմավիրի ոստիկանապետի կողմից Արմավիրի քաղաքապետի թեկնածու Սեւակ Մինասյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարցին: Նա լրագրողներին հորդորել է դիմել ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն` ասելով. «Հարցը կներկայացվի, եւ եթե լինի նման դեպք, իհարկե, դրա հետ կապված կլինի համապատասխան հանձնարարություն: Այս պահին ես նման տեղեկատվություն չունեմ»: Ա. …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան տիկին Դիանա Յանսենին (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերը հանձնելու ժամանակ շնորհակալություն է հայտնել Շվեդիային` Հայոց ցեղասպանության ճանաչման համար` ընդգծելով, որ հայ ժողովուրդը երախտապարտ է այն բոլոր երկրներին ու ժողովուրդներին, ովքեր այդ ճանաչումով ոչ միայն հարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը, այլ այդ քայլով իրենց նպաստը բերում նաեւ հետագա …
կարդալ ավելինՀնարավո՞ր է արդյոք իշխանափոխություն իրականացնել, եթե Ազատության հրապարակն «ազատագրելուց» հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին տուն է ուղարկում: Երեկ հրավիրված ասուլիսում այդ հարցին ի պատասխան` Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է, թե «Կոնգրեսը տվյալ պահին ադեկվատ որոշում է» ընդունել: Այսինքն` եթե Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեր Ազատության հրապարակում մնալու եւ անժամկետ ակցիա սկսելու համար, դա կլիներ ոչ …
կարդալ ավելինԱզգային ժողովը երեք օր շարունակ քննարկում էր Ընտրական օրենսգրքին վերաբերող` կոալիցիոն խմբակցությունների եւ խորհրդարանական ընդդիմության` «Դաշնակցության» եւ «Ժառանգության» նախագծերը: Կոալիցիայի ընտրական նոր օրենսգիրքը եւ ընդդիմության ներկայացրած արդեն գործող օրենքում փոփոխություններ անելու առաջարկները քվեարկության կդրվեն այսօր: Ամենայն հավանականությամբ` առաջինը կընդունվի, երկրորդը կմերժվի: Այս դեպքում անսովորն այն էր, որ Դավիթ Հարությունյանի առաջարկությամբ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս …
կարդալ ավելինԱդրբեջանի ղեկավարության ագրեսիվ եւ ռազմատենչ վարքագիծը հանգեցրել է նրան, որ ռազմամոլությունն այդ երկրում համակել է նաեւ քաղաքացիական պաշտոնյաներին, այդ թվում` ինչքան էլ տարօրինակ լինի, քաղաքացիական ավիացիայի ղեկավարին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը` անդրադառնալով Ադրբեջանի սպառնալիքին, թե Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթերի դեպքում հայկական օդանավերը կենթարկվեն հրթիռակոծման: «Հայկական զինված ուժերի …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանում երբեք չի եղել ավելի «քրեականացված, կոռումպացված եւ ավելի ցածր մակարդակի խորհրդարան, քան` այժմ»: Նաեւ հավելել է, թե` լինելով երեք գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, նման ցածր մակարդակ երբեւէ չի տեսել: Ի պատասխան, ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն ասել է. «Ո՞վ է քրեական աշխարհի ներկայացուցիչ Ազգային ժողովում: Հրապարակեք …
կարդալ ավելինՀայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը երեկ ասուլիս էր տալիս՝ նվիրված ՆԱՏՕ-ին եւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին։ Սակայն որքան էլ տկն Յովանովիչը բարեհամբույր ժպիտով խնդրեց լրագրողներին հարցեր ուղղել միայն այդ թեմայի շրջանակներում, ասուլիսի առանցքը դարձան Հայաստանի ներքաղաքական զարգացումները։ Պատասխանելով Հայ Ազգային կոնգրեսի գործունեության վերաբերյալ լրագրողների հարցերին` Մարի Յովանովիչը նշեց, թե իրենք միայն ողջունում են ներքին քաղաքականության մեջ լարվածության …
կարդալ ավելինՀացադուլը քաղաքական գործիչների համար ընդունելի մեխանիզմ չէ, նաեւ անընդունելի է մարդասիրության տեսանկյունից: Երեկ նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը: Ըստ Բադեյանի` հացադուլը այս կամ այն նպատակներին հասնելու միջոց չէ, հատկապես, երբ հացադուլ անողը հնարավորություն ունի իր դժգոհությունը հայտնել ԱԺ ամբիոնից: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ …
կարդալ ավելին