ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ` մարտի 17-ին կայացած ՀԱԿ-ի հանրահավաքը ցույց է տվել, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը փոխվել է: «Մարտի 17-ից հետո հասարակությունը տեսավ, որ չեն դրվում արմատական խնդիրներ: Միայն ասում են` հավատացեք առաջնորդին, չնայած որ դրանից առաջ ասում էին, որ ժողովրդի կամքն է որոշիչ լինելու»,- ասել է Տ. Կարապետիչը` հավելելով, թե «հենց այնպես դիրքորոշում չի փոխվում. ՀԱԿ-ը բանակցում է»: «Չէ՞ որ որակումներ կային, վճռականություն կար… Ես միտված եմ մտածել, որ դա կոորդինացվում է դրսի ուժերի կողմից,- ասել է ԺԿ նախագահը,- ՀԱԿ-ի առաջնորդի վերաբերմունքը փոխվել է, արմատական մոտեցում չկա, ասում է տաքգլուխներին` հանգստացեք, իրենք շախմատ են խաղում»: Հարցին, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի նման ինքն էլ հացադուլ կանի՞, Տ. Կարապետյանը պատասխանել է, թե երբեք պետք չէ ասել` երբեք: Նաեւ ավելացրել է, թե ինքն էլ է բողոքի մի ձեւ մշակել. «Այն, որ մեզ ուզում են դուրս բերել դաշտից, այն, որ մենաշնորհել են դաշտերը, դա դրդում է այլ քայլերի: Այսօր եւ իշխանության, եւ ընդդիմության դաշտն ուզուրպացված է»: