ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հրավերով մարտի 27-ին աշխատանքային այցով մեկնելու է Թեհրան: Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` այցի շրջանակում Ս. Սարգսյանը հանդիպումներ կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, հոգեւոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ, ինչպես նաեւ` այլ երկրների ղեկավարների հետ կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը: