ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկելու է կառավարության ներկայացրած «Հավաքների ազատության մասին» օրինագիծը: «Օրենքը ներկայացված բարելավումների շնորհիվ դարձել է հստակ ու թափանցիկ»,- ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ավելացնելով, թե այս նախագծով հավաքների ժամանակ սահմանափակվել են Ոստիկանության լիազորությունները: «Նախագծում գործածվել են բազմաթիվ գնահատողական հասկացողություններ: Օրինակ` «կոպտորեն խախտել է հավաքի բնականոն ընթացքը»: Եվ սա թողնված է Ոստիկանության հայեցողությանը: Արդյո՞ք այս դեպքում չեն կարող առաջանալ որոշակի չարաշահումներ»,- հակադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը: