«Բայց դուք ինձ որպես ընտրող հարցրե՞լ եք, ես ուզո՞ւմ եմ նկարահանման տակ ընտրությանը մասնակցել: Հիմա ես այդ օրը պետք է մտածեմ` ինչ հագուստ հագնեմ: Եթե ես մտածում եմ, մյուսներն էլ են մտածում` ի՞նչ շոր հագնել ու գնալ ընտրության, որ նկարահանող տեսախցիկի տակ չընկնեմ, ու հեռուստացույցով ցույց չտրվի: Սա ճնշում է ընտրողի նկատմամբ, միեւնույն ժամանակ զգուշավոր է դարձնում նրանց, ովքեր փորձում են ընտրակեղծիքներով զբաղվել»,- երեկ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ընտրական պրոցեսը նկարահանելուն վերաբերող` ընդդիմության առաջարկությանը: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասել է, թե հանուն ազատ, արդար ընտրությունների անցկացման եւ հանուն ժողովրդավարական Հայաստանի կերտման` իրենք պատրաստ են իշխանություններին ընդունել ՀՅԴ-ի նախաձեռնած ընտրական իրավունքի պաշտպանության շարժման շարքերում: