ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս Արագածոտնի մարզի բարձրլեռնային Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել էր կով կթելիս հետեւել հիգիենայի կանոններին, քանի որ դրանում հայտնվում են տարատեսակ մանրէներ. «Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել: Սրանք տարրական կանոններ են»,- ասել էր Տ. Սարգսյանը: Երեկ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը «7 օրին» այս առնչությամբ ասել է. «Կովերի մոտ հիվանդության գլխավոր պատճառը բլոտ խաղալն է: Գյուղացիներն ամբողջ գիշեր նստում են, բլոտ են խաղում, կեղտոտ խաղաթղթերը միմյանց փոխանցելով` բաժանում, այդ վիրուսները փոխանցում են միմյանց, հետո գնում կովի կրծքերին ձեռք են տալիս ու կովին հիվանդացնում են, կաթն էլ հետը: Բլոտ խաղա՛լն է պետք արգելել»: