քաղաքականություն

Աղավնին ու բազեն

15.03.2011

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի կարծիքով` իշխանությունն ընդդիմադիր դաշտի գործիչներից ոմանց համարում է աղավնի, ոմանց էլ` «յաստրեբ»: «Ես «յաստրեբների շարքում եմ, իսկ ՀԱԿ- առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` աղավնիների»,- երեկ ասել է Ա. Կարապետյանը: Նրա խոսքով, թեպետ «յաստրեբները» չեն ցանկանում «ջարդել-փշրել ամենուրեք», սակայն փորձում են ներկայացնել հասարակության իրական շահերը: «Յաստրեբներն այն մարդիկ են, ովքեր բացատրում են, որ խոստումներ …

կարդալ ավելին

Հրավիրել են բաժին

15.03.2011

ՀԱԿ անդամ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին երեկ զանգահարել են Կենտրոնի ոստիկանությունից եւ հրավիրել են բաժին: Լ. Սարգսյանի խոսքով` իրեն ընդամենն ասել են. «Ձեր դեմ բողոք կա…»: Նա, սակայն, հրաժարվել է Ոստիկանություն գնալ` պահանջելով համապատասխան ծանուցագիրը:

կարդալ ավելին

Հերթը դատավորներինն է

15.03.2011

Քաղաքական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոններից կազատվեն մի շարք միջին օղակների պաշտոնյաներ: Այս անգամ խոսքը վերաբերում է մասնավորապես դատավորներին, Ոստիկանության եւ մաքսային համակարգերին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ծաղկաձորում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այս ոլորտներում «զարգացումներ են լինելու»: Մեր տեղեկություններով` այս փուլում պաշտոնանկ կարվեն նաեւ մի շարք դատավորներ, ովքեր համակարգից կհեռացվեն …

կարդալ ավելին

«Կա ռեալ և վիրտուալ Հայաստան»

15.03.2011

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` գնաճի խնդրով վերջին խորհրդակցությունը եւ ծաղկաձորյան ելույթը փորձ էր ցույց տալու, որ կարելի է համաձայնել ընդդիմության մի շարք պահանջների հետ: «Դա փորձ էր ցույց տալու, որ նախագահը շատ մտահոգ է երկրի ներքին իրավիճակով, որ նա կարողանում է կառավարության հետ քննարկել սոցիալ-տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ …

կարդալ ավելին

Ինչին էր ուղղված «ռեւերանսը»

15.03.2011

Անցած շաբաթվա վերջին նախագահ Սերժ Սարգսյանը երկու օր անընդմեջ անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական իրավիճակին: Դժվար է հիշել, թե նա երբ էր այսքան մանրամասնորեն խոսել երկրի ներքին խնդիրների մասին: Իր հարցազրույցներում հիմնականում անդրադառնում էր արտաքին` Լեռնային Ղարաբաղին եւ հայ-թուրքական հարաբերությանը վերաբերող հարցերին, այն էլ` հիմնականում արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում: Իսկ անցած շաբաթ Ս.Սարգսյանը հավաքել էր …

կարդալ ավելին

«Կնճռոտ հարցեր կան»

15.03.2011

Երեկ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ՀՀ ոստիկանությունում բավականաչափ աշխատանք է կատարված իրավական, նորմատիվ դաշտի կատարելագործման ուղղությամբ: Ս. Սարգսյանը միաժամանակ նշել է, որ այսուհետ ավելի խիստ են լինելու անընդունելի երեւույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված` «բարձր հովանավորությունների ինստիտուտից»` մինչեւ ոչ հարիր վարքագիծ եւ պաշտոնական դիրքի չարաշահում: Ս. Սարգսյանը նաեւ նշել …

կարդալ ավելին

Կապ չունի՞

15.03.2011

Երեկ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը հերքում էր ուղարկել մեր թերթի մարտի 12-14-ի համարում հրապարակված «Կրոնական սեկտայի շենքը եւ Արթուր Բաղդասարյանը» հոդվածի առնչությամբ: «Հոդվածում ներկայացվել է ապատեղեկատվություն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի՝ իբր ինչ-որ կրոնական սեկտայի համար հավաքատեղի կառուցելու կամ դրա հետ որեւէ առնչություն ունենալու մասին: Արթուր Բաղդասարյանը ոչ մի կապ չունի ո՛չ …

կարդալ ավելին

ԵԴ-ն սկսել է

15.03.2011

Եվրոպական դատարանը սկսել է 2008թ. Ընտրական եւ հետընտրական շրջանում ընդդիմության ձերբակալված ներկայացուցիչների` ԵԴ ուղարկված գանգատներին ընթացք տալու գործընթացը, որը ենթադրում է Հայաստանի իշխանություններին ուղղված մի շարք հարցերի հստակեցում, որոնք առնչվում են ձերբակալվածների գործերին: ԵԴ-ն սկսել է կոմունիկացիայի պրոցեսը` ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի գործով: Իշխանությունները պետք է պատասխաններ ներկայացնեն Եվրոպական դատարանին, որից հետո դիմող …

կարդալ ավելին

«Քաղաքական դրդապատճառներ ունի»

15.03.2011

Մարտի 13-ին` կիրակի օրը, ժամը 17-ի սահմաններում, «Դինամո» մարզադաշտի մոտից անհայտ անձինք առեւանգել են ՀԱԿ ակտիվիստ, բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին եւ նրան տարել են անհայտ ուղղությամբ: ՀԱԿ-ի փոխանցմամբ` նրա վրա հարձակվողները եղել են դիմակներով: Ավելի ուշ պարզվել է, որ նա Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժանմունքում է: Մի քանի ժամ այնտեղ պահվելուց հետո Ս. Խաչատրյանը ձերբակալվել է: Նրան …

կարդալ ավելին

Հրաժարվել է

15.03.2011

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մերժել է հրավերը եւ չի մասնակցելու մարտի 24-27-ը Ստամբուլում կայանալիք` «Ժամանակակից աշխարհում ներգրավվելու համար Թուրքիայի քաղաքականությունը» թեմայով համաժողովին: Վ. Հովհաննիսյանը մերժման նամակում գրել է. «Մենք կողմ ենք երկխոսությանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Սակայն, ականատես եղանք, թե ինչպես Թուրքիան չարաշահեց Հայաստանի կողմից անկեղծ բարյացակամության քայլը. Թուրքիան մերժում է վերջ տալ Հայաստանի …

կարդալ ավելին

Նորից մերժել են

15.03.2011

Երեւանի քաղաքապետարանը երեկ դարձյալ մերժել է մարտի 30-ին եւ 31-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ հերթական հայտը` պատճառաբանությամբ, թե այդ օրերին Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ: Առաջարկվել է հանրահավաքներն անցկացնել Մատենադարանի հարակից տարածքում` իրազեկումների մեջ նշված օրը եւ ժամին, իսկ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա երթուղով երթերի անցկացումն ընդունվել է ի գիտություն:

կարդալ ավելին

Այս կյանքն ավարտված է

12.03.2011

«Facebook»-ը շատ կարեւոր տեղ է, որովհետեւ մտքի համակարգն այնտեղ սկսելու է ձեւավորվել որպես ֆիզիկական մի կրող: Նույնը` կամքի համակարգը, նույնը` հոգեւոր մղումների համակարգը: Մենք պիտի կարողանանք այդ պոտենցիալը կենտրոնացնել, եւ դա կաշխատի փոփոխության վրա` քաղաքական դիմադրող կենտրոններին ստիպելով մրցակցություն սկսել, թե ով առավել արդյունավետ կդրսեւորի այդ ամենը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ղարաբաղ կոմիտեի …

կարդալ ավելին

Բաքվից` Երեւան

12.03.2011

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը հաջորդ շաբաթ այցելելու է Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան: Նա Բաքվում լինելու է մարտի 13-14-ը, Թբիլիսիում` մարտի 15-16-ը, իսկ Երեւանում` մարտի 17-18-ը: Նախատեսված են Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, Վրաստանի վարչապետի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Լիտվան բազմիցս հայտարարել է, …

կարդալ ավելին

Գլուխ չի հանում

12.03.2011

«ԵԱՀԿ-ի, որպես Եվրոպայում անվտանգություն ապահովող կազմակերպության հետ չարժե առանձնակի հույսեր կապել, այդ կառույցը վաղուց փոխել է իր պրոֆիլն ու զբաղվում է ժողովրդավարացման հարցերով»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` ԵԱՀԿ-ն, գիտակցելով իր անզորությունը անվտանգության ապահովման հարցում, ինչն իր ուղղակի եւ հիմնարար գործառույթն էր, այլ նշաձող է զբաղեցրել. «ԵԱՀԿ-ն ի վիճակի …

կարդալ ավելին

Առանց արդարացումների

12.03.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ: Ս. Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել նախարարներին` շեշտելով, որ նախատեսված որեւէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն. «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող …

կարդալ ավելին

Իշխողը լինելու է ժողովուրդը կամ շունը

12.03.2011

– Ի՞նչ նպատակ ունեն Հայաստանի քաղաքական ու տնտեսական վիճակի մասին միջազգային կառույցների այս ակտիվ քննադատությունները: Դրանք կարծես թե ավելի են հաճախակիացել: Դրանց զուգահեռ՝ ՀՀ-ում ավելացել են դժգոհությունները, մարդիկ փողոց են դուրս գալիս, ներքաղաքական պայքարի ակտիվություն է նկատվում: – Այսօր ինչ կատարվում է աշխարհում, այդ թվում եւ՝ մեզ մոտ, բացարձակապես պատահականություն չէ ու դրսեւորումն է մի …

կարդալ ավելին

«Ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն»

12.03.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարը, ԿԲ նախագահը, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Գյուղատնտեսության, Էներգետիկայի եւ բնական պաշարների, Քաղաքաշինության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները, Նախագահի գլխավոր խորհրդականն ու վերահսկողական ծառայության ղեկավարը, Կառավարությանն առընթեր պետական …

կարդալ ավելին

«Քվեարկության ժամանակային շրջանակները կբարդացնեն իրավիճակը»

12.03.2011

– Պարոն նախարար, այսօր օտարերկրյա փորձագետներից հաճախ կարելի է լսել գնահատականներ այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ էապես նվազել է վստահության մակարդակը: Դուք համաձա՞յն եք այդ գնահատականին: Եթե այո, ո՞րն է պատճառը: – Գիտեք, դժվար է խոսել կողմերի միջեւ վստահության որեւէ մակարդակի մասին, երբ նրանք, ցավոք, գտնվում են չհայտարարված պատերազմի իրավիճակում: Հայաստանի կողմից …

կարդալ ավելին

Վայր չեն դնելու

10.03.2011

«ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը մանդատները վայր դնելու մասին որեւէ հայտարարություն չի արել, լրագրողները ճիշտ չեն մեկնաբանել իրավիճակը»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, թե իրենք թեեւ բոյկոտել են ԱԺ փետրվարի 28-ի քառօրյան, սակայն մասնակցելու են ԱԺ աշխատանքներին: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» մարտի 6-ին պետք է կուսակցության վարչության եւ խմբակցության համատեղ նիստ անցկացներ, որի …

կարդալ ավելին

Հատուկ զեկուցո՞ղ

10.03.2011

«ԵԽ ոչ միայն համազեկուցողներն են Հայաստանի մասին զեկույց կազմում, այլ անձինք էլ կան: ԵԽ ԽՎ-ն արդեն իսկ Ադրբեջանի համար նշանակել է հատուկ զեկուցող, ով պետք է զբաղվի այդ երկրի քաղաքական հայացքներով դատապարտված մարդկանց հարցերով: Եվ չի բացառվում, որ հերթը ՀՀ-ին է հասնելու»,- մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում «Ժառանգություն» …

կարդալ ավելին