Գլուխ չի հանում

12/03/2011

«ԵԱՀԿ-ի, որպես Եվրոպայում անվտանգություն ապահովող կազմակերպության հետ չարժե առանձնակի հույսեր կապել, այդ կառույցը վաղուց փոխել է իր պրոֆիլն ու զբաղվում է ժողովրդավարացման հարցերով»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա` ԵԱՀԿ-ն, գիտակցելով իր անզորությունը անվտանգության ապահովման հարցում, ինչն իր ուղղակի եւ հիմնարար գործառույթն էր, այլ նշաձող է զբաղեցրել. «ԵԱՀԿ-ն ի վիճակի չէ գլուխ հանել իր հիմնական առաքելությունից, քանի որ դրա համար կազմակերպությունը պետք է հստակ եւ օբյեկտիվ կերպով դատապարտի վտանգ ներկայացնող երկրներին»: Նրա կարծիքով` ԵԱՀԿ շրջանակներում միակ գործուն ձեւաչափը Մինսկի խումբն է. «Ճիշտ է, դրա գործունեության մեջ էլ ծագում են որոշ հարցեր, բայց այն գոնե աշխատում է»: