Առանց արդարացումների

12/03/2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն է հրավիրել` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ: Ս. Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել նախարարներին` շեշտելով, որ նախատեսված որեւէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն. «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետեւանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել: Մեզ արդարացում պետք չէ»: Խոսելով գնաճի մասին, Ս. Սարգսյանն ասել է. «Կառավարությունը եւ Կենտրոնական բանկը պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն գնաճի կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի, եւ այս թիրախը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում»: