ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի կարծիքով` իշխանությունն ընդդիմադիր դաշտի գործիչներից ոմանց համարում է աղավնի, ոմանց էլ` «յաստրեբ»: «Ես «յաստրեբների շարքում եմ, իսկ ՀԱԿ- առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը` աղավնիների»,- երեկ ասել է Ա. Կարապետյանը: Նրա խոսքով, թեպետ «յաստրեբները» չեն ցանկանում «ջարդել-փշրել ամենուրեք», սակայն փորձում են ներկայացնել հասարակության իրական շահերը: «Յաստրեբներն այն մարդիկ են, ովքեր բացատրում են, որ խոստումներ ու պայմանավորվածություններ շատ են եղել, բայց ՀՀ-ն շարունակում է դատարկվել, եւ վիճակը չի լավանում»,- ասել է նա: Իսկ ինչ վերաբերում է «աղավնի» Լ.Տեր-Պետրոսյանին, ապա, Ա. Կարապետյանի կարծիքով, որոշ տեղերում նա ավելի հանդուրժող է: