«ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը մանդատները վայր դնելու մասին որեւէ հայտարարություն չի արել, լրագրողները ճիշտ չեն մեկնաբանել իրավիճակը»,- երեկ հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, թե իրենք թեեւ բոյկոտել են ԱԺ փետրվարի 28-ի քառօրյան, սակայն մասնակցելու են ԱԺ աշխատանքներին: Հիշեցնենք, որ «Ժառանգությունը» մարտի 6-ին պետք է կուսակցության վարչության եւ խմբակցության համատեղ նիստ անցկացներ, որի ընթացքում, ինչպես հայտարարել էր կուսակցությունը, պետք է քննարկվեր կուսակցության հետագա մարտավարությունը: Նիստը, սակայն, հետաձգվել է մինչեւ մարտի 13-ը: