Հերթը դատավորներինն է

15/03/2011

Քաղաքական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոններից կազատվեն մի շարք միջին օղակների պաշտոնյաներ: Այս անգամ խոսքը վերաբերում է մասնավորապես դատավորներին, Ոստիկանության եւ մաքսային համակարգերին: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ծաղկաձորում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այս ոլորտներում «զարգացումներ են լինելու»: Մեր տեղեկություններով` այս փուլում պաշտոնանկ կարվեն նաեւ մի շարք դատավորներ, ովքեր համակարգից կհեռացվեն կաշառակերության ու կոռուպցիոն այլ բացահայտումների շրջանակներում: Բնականաբար, պաշտոնանկ կարվեն այն պաշտոնյաները, ում կապերը նախագահականի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ շատ սերտ չեն: