ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում մարտի 8-ին կայացած համաժողովում հայտարարել է, թե ԼՂՀ բանակցային գործընթացում ամենամեծ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է եւ վարած արմատական ու ռազմատենչ հակահայկական քաղաքականությունը: Ըստ նրա` «խոսք լինել չի կարող Արցախի անկախության ու անվտանգության նույնիսկ աննշան թուլացման մասին, որոնք մեր ժողովրդի համար անսակարկելի բացառիկ արժեքներ …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խոր մտահոգությունն են հայտնել մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից առաջ եւ հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին հաղորդումների կապակցությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը) խորապես մտահոգված են մարտի 5-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից առաջ եւ հետո Լեռնային Ղարաբաղի …
կարդալ ավելինՌուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենհաուերի գնահատմամբ` Սոչիում մարտի 5-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունը մեծ նշանակություն չունի: «Նախագահները Սոչիում ոչ մի սանտիմետր առաջ չեն գնացել Ղարաբաղի հարցում: Պատերազմի հնարավորությունը չի հանվել օրակարգից»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Պ. Ֆելգենհաուերը: Նրա խոսքով, փաստաթղթում սոսկ արձանագրվում է, որ կողմերը «ձգտելու են խաղաղ լուծել բոլոր հարցերը», ու …
կարդալ ավելինՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ՔԱԳՎ) տեղյակ չեն Երեւանում գրասենյակ բացելու «Turkish Airlines»-ի մտադրությանը` Երեւան-Ստամբուլ-Լոս Անջելես երթուղով չվերթեր կատարելու նպատակով: Այս մասին երեկ «Մեդիամաքսին» ասել են ՔԱԳՎ մամուլի ծառայությունում: Սակայն ուշագրավ է, որ «Turkish Airlines»-ի ղեկավար Համդի Թոփչուն երեկ հայտարարել է, որ Երեւանում արդեն իսկ գրասենյակ բացել են. «Մենք հետամուտ ենք մեր իշխանությունների վարած քաղաքականությանը: …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը երեկ հերքել է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, որ հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա: «ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձ` փրկել սեփական երկրի դեմքը, որն ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին …
կարդալ ավելինՀատկապես վերջին տարիներին հաճախ են գնահատականներ հնչում այն մասին, որ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները սերտաճել են իշխանական, օլիգարխիկ համակարգին: Երբեմն չափազանցված թվացող այդ գնահատականները ապացուցվում են կյանքում: Օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանը վերջերս «Bentley» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել իր սանիկից: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ …
կարդալ ավելին«Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ մարտի 5-ին Սոչիում ընդունված համատեղ հայտարարությունը կարելի է հաջող համարել Երեւանի համար, սակայն «պետք չէ այն գերագնահատել», քանի որ դրա գոյությունը նշանակում է, որ նախկին պայմանավորվածությունները չեն կատարվել: Նրա դիտարկմամբ` 2008թ. Մայնդորֆյան հռչակագրից հետո Սոչիի հայտարարությունը այդ կարգի առաջին …
կարդալ ավելինՄարտի 15-ին Երեւան են ժամանելու ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ակսել Ֆիշերը: Նրանք գալիս են տեղեկանալու, թե ինչ ընթացքի մեջ է Հայաստանի ստանձնած պարտականությունների, մասնավորապես` ԵԽ ԽՎ վերջին` 1677 բանաձեւի կատարումը: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ն Հայաստանի մասին իր այդ վերջին բանաձեւն ընդունել է 2009թ. ամառային նստաշրջանի ժամանակ: ԵԽ ԽՎ-ն իր բանաձեւում մտահոգություն …
կարդալ ավելին«The Economist» պարբերականը նախօրեին իր հրապարակումներից մեկում` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, նշել է, թե ԼՂ հակամարտությունը, որ երբեմն ներկայացվում է՝ որպես «սառեցված», տաքանում է: «Գտնվո՞ւմ են արդյոք Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի վերսկսման շեմին: Առաջին հայացքից` ոչ: Շաբաթ երկու երկրների նախագահները ռուսական հարավային առողջարանում հանդիպեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով հանդես է գալիս արդար միջնորդի …
կարդալ ավելինGazeta.ru կայքի հետ առցանց հարցազրույցում «Տրոյկա Դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը «անհնարին» է անվանել իր թեկնածության առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում: Նա մասնավորապես ասել է. «Դա հնարավոր չէ: Նախ, ես ՌԴ քաղաքացի եմ եւ երբեւէ ՀՀ քաղաքացի չեմ եղել: Ես հայկական անձնագիր չունեմ: Երկրորդ, ինչն ավելի կարեւոր է, ես խորապես համոզված եմ, որ ՀՀ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգա: Ժամանումից հետո նախագահ Սարգսյանը մեկնել է Ռիգայի ամրոց` Լատվիայի նախագահի նստավայր, որտեղ տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վալդիս Զատլերսն առանձնազրույց են ունեցել: Առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում: Հիշեցնենք, որ ՀՀ պատվիրակության …
կարդալ ավելինԱնցած երեք տարիների ընթացքում ԵԽ ԽՎ-ն քաղբանտարկյալների ազատ արձակման եւ Հայաստանում քաղաքական հետապնդումներին վերջ դնելու հարցում իր հնարավորություններն արդյունավետ ու ամբողջապես չի օգտագործել: Այս մասին ասված է Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի նամակում` ուղղված ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին: Նամակում մասնավորապես ասվում է, որ 2008թ. նախագահական կեղծված ընտրություններին …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսից «Ազատություն» ռ/կ-ին տեղեկացրել են, որ ընդդիմության մարտի 1-ի հանրահավաքից հետո տասնյակ քաղաքացիներից ահազանգեր են ստացել այն մասին, որ Ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչու են վերջիններս մասնակցել հանրահավաքին: Հայաստանի տարբեր մարզերի բնակիչներ պատմել են, որ իրենց հրավիրում են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ իրավապահները փորձում են պարզել ընդդիմության հանրահավաքին մասնակցելու պատճառները: Բռնություններ գործադրելու մասին …
կարդալ ավելինԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի բնորոշմամբ` բացօթյա առեւտրով զբաղվող մարդկանց եւ Ոստիկանության միջեւ մարտի 3-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպը` «տհաճ եւ անցանկալի» էր: «Չեմ բացառում, որ ագրեսիան երկկողմանի է եղել»,- ասել է նա: Նաեւ պարզաբանել է, թե իրեն զարմացնում է այն, թե ինչպես է պատահում, որ «Ժառանգության» «լոկալ բողոքները միշտ ավարտվում …
կարդալ ավելինԵրեկ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռյույտենի՝ Թուրքիայում անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարեփոխումների վերաբերյալ զեկույցը: Ըստ թուրքական լրատվամիջոցների` այս տարվա զեկույցում նախորդների համեմատ շատ ավելի կոշտ քննադատություններ են հնչում Թուրքիայի հասցեին: Զեկույցում եվրոպացի խորհրդարանականները մի շարք պահանջներ ու հորդորներ են ուղղել պաշտոնական Անկարային, ինչպես նաեւ՝ մտահոգություն են հայտնում Թուրքիայում մամուլի …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, վերջերս Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանն իր սանիկից «Bentley» մակնիշի ավտոմեքենա է նվեր ստացել: Երեկ Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից փորձեցինք ճշտել, թե բարձրաստիճան հոգեւորականին ո՞վ է «Bentley» նվիրել: Մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը սկզբում զարմացավ մեր անսպասելի հարցից՝ նշելով, թե հոգեւորականն ի՞նչ կապ ունի …
կարդալ ավելինՄարտի 1-ի հանրահավաքին ՀԱԿ-ի ներկայացրած պահանջագիրը զգալիորեն խոսում է Կոնգրեսի մարտավարության փոփոխության մասին: Երեկ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Հարցին, թե պահանջագիրը վկայում է ՀԱԿ-ի դիրքորոշման կոշտացմա՞ն, թե՞ մեղմացման մասին, Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Եթե Կոնգրեսը 15 կետից բաղկացած պահանջագիր է ներկայացնում եւ ասում, որ դրանց զգալի մասի լուծման դեպքում …
կարդալ ավելին«Մեդիամաքսի» փոխանցմամբ` Եվրոպական Միությունը դեռեւս որոշում չի կայացրել Հարավային Կովկասում, Մոլդովայում եւ Մերձավոր Արեւելքի խաղաղ գործընթացում իր հատուկ ներկայացուցիչների մանդատները երկարացնելու մասին: Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին, մասնավորապես, ավարտվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի լիազորությունների գործողության ժամկետը, եւ շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին թողել է այդ պաշտոնը: Պատասխանելով նոր հատուկ ներկայացուցիչ նշանակելու, կամ աշխատանքն այլ կերպով …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունները թեւակոխում են ավարտական փուլ, հետեւաբար՝ Հայաստանը պետք է ձգտի Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր լինել»,- «Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.» զեկույցի ներկայացման ժամանակ երեկ հայտարարել է Բրյուսելի Բաց հասարակության հիմնադրամի ներկայացուցիչ Ջակլին Հեյլը: Նրա խոսքով` Եվրամիությունը տնտեսական եւ քաղաքական ոլորտներում բավականին լուրջ գործընկեր է Հայաստանի համար, տարբեր ոլորտներում գումարներ է …
կարդալ ավելինՀերմեսի բանակցային հմտությունները Զեւսը ոգեւորված Հերմեսի «տաղանդներով»՝ որոշում է նրան հանձնարարել դիվանագիտական նուրբ առաքելություն. բանակցությունների է ուղարկում Պրոմեթեւսի մոտ, ով, ըստ ավանդության, կրծքով պաշտպանում էր մարդկանց կյանքն ու շահերը, պայքարում նրանց բարօրության համար: Նա բոլորին սովորեցնում էր գիր ու հաշիվ, արհեստներ ու գիտություն, տներ ու նավեր կառուցել, պաշտպանվել բնության արհավիրքներից, պատրաստել դեղաբույսեր եւ այլ հազար …
կարդալ ավելին