Ռուսաստանցի փորձագետ Պավել Ֆելգենհաուերի գնահատմամբ` Սոչիում մարտի 5-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունը մեծ նշանակություն չունի: «Նախագահները Սոչիում ոչ մի սանտիմետր առաջ չեն գնացել Ղարաբաղի հարցում: Պատերազմի հնարավորությունը չի հանվել օրակարգից»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Պ. Ֆելգենհաուերը: Նրա խոսքով, փաստաթղթում սոսկ արձանագրվում է, որ կողմերը «ձգտելու են խաղաղ լուծել բոլոր հարցերը», ու փաստորեն միակ հստակ կետն այդ փաստաթղթում «նման եռակողմ հանդիպումները շարունակելու պատրաստակամության մասին կետն է»: Մինչդեռ, Ֆելգենհաուերի խոսքով, եթե իրական քայլեր չձեռնարկվեն, «ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է»: Ավելին` նա համոզված է, որ «լարվածությունը շփման գոտում չի թուլանալու»: