ՀՀԿ խորհրդի անդամ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը նախօրեին դարձյալ տեղափոխվել է հիվանդանոց: Սակայն այս անգամ, չգիտես ինչու, նա նախընտրել է ոչ թե Երեւանի հիվանդանոցներից որեւէ մեկը, այլ` կոնկրետ Ալավերդի քաղաքի հիվանդանոցը: Ըոտ որոշ աղբյուրների` Խաչիկյանի մոտ ճնշման տատանումներ են արձանագրվել:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում Վազգեն Խաչիկյանի ղեկավարած Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերվել էին խոշոր չարաշահումներ, ինչից հետո նա ստիպված եղավ հրաժարականի դիմում գրել: