ԱՄՆ-ը գոհ է

05/04/2011

ԱՄՆ-ը իր գոհունակությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածքի վրայով թռիչքներ իրականացնելու հարցում Ադրբեջանի դիրքորոշման, ինչպես նաեւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) իր շահերը պաշտպանելու ուղղությամբ ջանքեր գործադրելու առնչությամբ: Այս մասին, ըստ «Trend» գործակալության` ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Մենք կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն բանակցային ճանապարհով»,- ասել է Բրայզան: