Ռիսկային է

16/04/2011

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան երեկ անդրադառնալով ՀՀ նախագահի եւ գործարարների` վերջերս կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի` Հայաստանում այսուհետ նոր արտադրություն հիմնողները ժամանակավորապես կազատվեն շահութահարկից, նշել է. «ԱՄՀ-ն չի սիրում շահութահարկի արձակուրդների գաղափարը: Մենք կարծում ենք, որ դա լրացուցիչ ռիսկ կառաջացնի հարկահավաքման առումով»: