Դուրս է եկել ՀԱԿ-ից

16/04/2011

Կարապետ Ռուբինյանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով հայտարարություն է տարածել այն մասին, որ դուրս է գալիս ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսից: «Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը, այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը»,- ասված է հայտարարության մեջ: