Հանձնաժողով է ստեղծվել

25/04/2011

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է.

1. Ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով եւ հաստատել հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի: 2. ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարներին եւ ՀՀ ԳԱԱ նախագահին` ձեւավորել եւ պետական հանձնաժողովի անդրանիկ նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի խորհրդատվական խմբի անվանական կազմը` ապահովելով մշակույթի, կրթության, գիտության ոլորտների մասնագետների, ինչպես նաեւ ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչների ներգրավվածությունը: 3. ՀՀ արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարություններին` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձեւավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը: 4. ՀՀ դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչություններին` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն եւ մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: 5. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը հրավիրել 2011թ. մայիսի 30-ին` Երեւանում:

Հանձնաժողովի կազմում են` Սերժ Սարգսյան` ՀՀ նախագահ (հանձնաժողովի նախագահ), Բակո Սահակյան` ԼՂՀ նախագահ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս (համաձայնությամբ), Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս (համաձայնությամբ), Ներսես Պետրոս ԺԹ Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք (համաձայնությամբ), Մկրտիչ Մելքոնյան` Հայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ (համաձայնությամբ), Հովիկ Աբրահամյան` ՀՀ ԱԺ նախագահ (համաձայնությամբ), Տիգրան Սարգսյան` ՀՀ վարչապետ, Գագիկ Հարությունյան` ՍԴ նախագահ (համաձայնությամբ), Էդվարդ Նալբանդյան` ՀՀ ԱԳ նախարար, Հրայր Թովմասյան` ՀՀ արդարադատության նախարար, Արմեն Աշոտյան` ՀՀ ԿԳ նախարար, Պողոսյան` ՀՀ մշակույթի նախարար, Հրանուշ Հակոբյան` ՀՀ սփյուռքի նախարար, Վաչե Գաբրիելյան` ՀՀ ֆինանսների նախարար, Վիգեն Սարգսյան` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Վազգեն Մանուկյան` Հանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ), Ռադիկ Մարտիրոսյան` ԳԱԱ նախագահ, Կարեն Կարապետյան` Երեւանի քաղաքապետ (համաձայնությամբ), Ալեքսան Հարությունյան` Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ), Գագիկ Ծառուկյան` ԲՀԿ նախագահ (համաձայնությամբ), Արթուր Բաղդասարյան` ՕԵԿ նախագահ (համաձայնությամբ), Րաֆֆի Հովհաննիսյան` «Ժառանգություն» կուսակցության նախագահ (համաձայնությամբ), Հրանտ Մարգարյան` ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (համաձայնությամբ), Կիրո Մանոյան` ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ), Մայք Սարապյան` ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ (համաձայնությամբ), Հակոբ Ավետիքյան` Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ (համաձայնությամբ), Սեդրակ Աճեմյան` Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ (համաձայնությամբ), Պերճ Սեդրակյան` Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ), Արա Աբրահամյան` Ռուսաստանի հայերի միության նախագահ (համաձայնությամբ), Հրայր Հովնանյան` Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ (համաձայնությամբ), Արամ Սիմոնյան` Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, Արա Սաղաթելյան` «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայկ Դեմոյան` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար):