Եվս 80 տարի՞

22/04/2011

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչն` անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, ասել է. «Հայ-թուրքական սահմանը փակ է արդեն 18 տարի: Այդ վիճակը կարող է պահպանվել եւս 80 տարի: Ցայժմ ՄԱԿ-ը Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման մասին ընդունել է 4 բանաձեւ: Դրանք պետք է իրագործվեն: Բոլոր նրանք, ովքեր Թուրքիայի վրա ճնշում են բանեցնում հայ-թուրքական սահմանի բացման հարցում, պետք է առաջին հերթին տեսնեն ՄԱԿ-ի բանաձեւերը»: Նաեւ հավելել է. «Թուրքիան հայ-թուրքական սահմանը փակել է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացման պատճառով: Հայ-թուրքական սահմանի բացումից առաջ նախ անհրաժեշտ է խոսել հենց դրա մասին: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հայ-թուրքական սահմանը չի բացվի: Թուրքիան մշտապես կլինի Ադրբեջանի կողքին: Մենք պետք է միավորենք մեր ջանքերը, եւ եթե հանկարծ մեր միջեւ որեւէ խնդիր առաջանա, ապա այն պետք է լուծվի վստահության մթնոլորտում»: Հուլուսի Քըլըչի ասելով` եթե ԱՄՆ-ը կորցնի Թուրքիան, ապա «կկորցնի նաեւ Ադրբեջանին»: