APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը ԵԽ ԽՎ Բյուրո է ներկայացրել Մեծամորի ատոմակայանի փակման մասին մի նախագիծ: Այս մասին հայտարարել է ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը: Նրա խոսքով, այդ փաստաթուղթը ստորագրել է 30 պատգամավոր: Նախագծով պահանջվում է Մեծամորի ատոմակայանի «վտանգավոր» գործունեության հետազոտման համար նշանակել հատուկ զեկուցող եւ ստեղծել հատուկ հետաքննիչ հանձնաժողով: