Ուզում է խորացնել

25/04/2011

ԱՄՆ փոխպետքարտուղար Թինա Քեյդենաուն ապրիլի 25-ին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Էլմար Մամեդյարովը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ը մեծ կարեւորություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը եւ շահագրգռված է էլ ավելի խորացնել այն. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը ցանկանում է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորում եւ պատրաստ է իր ներդրումն ունենալ տվյալ ուղղությամբ»: Ի պատասխան, Մամեդյարովն էլ հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ապրիլի 22-ին հանդիպում է ունեցել իր հայ գործընկերոջ հետ` ընդգծելով, որ ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է իրենց համար, եւ որ խնդրի կարգավորման համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված» տարածքներից: Ի դեպ, ԱՄՆ փոխպետքարտուղարը մտադիր է հանդիպել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: