– Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ երկխոսությունն արդեն նկատելի է, Սերժ Սարգսյանը թե բանավոր հայտարարություններ, եւ թե գործնական քայլեր է անում ընդդիմության պահանջներին ընդառաջ: Ազատության հրապարակը բացվեց, քաղբանտարկյալներին այս ամսվա ընթացքում բաց կթողնեն: Իսկ դրանից հետո ընդդիմությունն ի՞նչ է անելու, ներկայացրած պահանջների մյո՞ւս կետերն է առաջ քաշելու եւ շարունակելու է երկխոսությունը, թե՞ ավելի կտրուկ …
կարդալ ավելինԹեեւ օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությանը, երեկ Սենատում մի քանի ժամ շարունակված թեժ քննարկումներից հետո Ֆրանսիայի օրենսդիրները ի վերջո ոչ մերժեցին, ոչ էլ հաստատեցին այն: Քվեարկությունից առաջ Սենատի Օրենսդրական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել …
կարդալ ավելինԵրեկ «Եվրանեսթ» կազմակերպության փոխնախագահ է ընտրվել այդ կազմակերպությունում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Իսկ կազմակերպության համանախագահներ են դարձել ուկրաինացի պատգամավոր Բորիս Տարասյուկը եւ Քրիստիան Վիգենինը` Եվրոպական խորհրդարանից: «Եվրանեսթը» ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական խորհրդաժողովն է: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են ԵԽ 60 պատգամավոր եւ նրանց 10 գործընկերներ Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից:
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասու Տոկունագային: Ս. Սարգսյանը մեկ անգամ եւս ցավակցություն է հայտնել մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի եւ ավերածությունների պատճառ դարձավ` նշելով, որ, ցավոք, 1988թ. հայ ժողովուրդը նույնպես բնության այդ աղետի սարսափելի հետեւանքներն իր վրա զգացել է: ՀՀ նախագահի խոսքով, …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ասուլիսում պաշտոնական Բաքվին մեղադրել է ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը ձգձգելու եւ ռազմական գործողությունները վերսկսելու առիթ որոնելու մեջ: «Ցավոք սրտի, Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը կրկնվող եւ քաղաքակիրթ երկխոսության չափանիշներին չհամապատասխանող հայտարարություններով, որոնք լրջորեն հարվածում են բանակցային գործընթացին»,- ասել է Ս. Սարգսյանը` հավելելով, թե Ադրբեջանը …
կարդալ ավելին«Նախագահի աշխատակազմին հարող տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, եւ մասնագետների խորհրդով արձանները կտեղադրվեն ՀՀ նախագահի աշխատակազմին հարող տարածքի մեկ այլ հատվածում»,- Tert.am-ին երեկ ասել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկատվություն կար, թե մայիսի 3-ին նախագահական նստավայրի բակից ապամոնտաժվել են Նոյ Նահապետի եւ Տիգրան Մեծի արձանները: Ըստ հրապարակումների` Սերժ Սարգսյանը դրանով …
կարդալ ավելինՀայ ազգային կոնգրեսից հեռացած Կարապետ Ռուբինյանը նույնպես համոզված է, որ այս ամսվա ընթացքում քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն: Բայց նա գտնում է, որ իշխանություններն այդ քայլին գնացել են ոչ այնքան ժողովրդի ճնշման ազդեցության տակ, քանի որ անցած երկու տարիներին այն գնալով թուլացել է, եւ հիասթափության ալիք է եղել: «Փաստորեն, ճնշումը չի ավելանում, նրանց աթոռներին վտանգ չի սպառնում, …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թույլատրել է, որ Անկարայի դատախազությունը Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննություն սկսի Ազգային հետախուզության ծառայության երկու աշխատակցի նկատմամբ: Թուրքական «Radikal»-ի փոխանցմամբ` Էրդողանն այս թույլտվությունը տվել է 2011թ. հունվարի 21-ին: Անկարայի դատախազությունը հետախուզության աշխատակիցների դեմ հետաքննություն սկսելու համար նախորդ տարի դիմել էր վարչապետին, սակայն մերժում էր ստացել: Նշենք, որ Հրանտ Դինքը սպանությունից …
կարդալ ավելին– Պարոն Սայիր, Ձեր ղեկավարած թերթը Թուրքիայում անգլիատառ ամենահեղինակավոր թերթն է: Ե՞րբ այն հիմնվեց: Այսօր տպագիր մամուլն ի՞նչ մարտահրավերների առաջ է կանգնել: – «Todayգs Zaman»-ը (TZ) «Ֆեզա» ընկերության 4 հրատարակումներից մեկն է` «Զաման», «Թըդեյ Զաման», «Աքսիյոն» եւ «Թուրքական ռիվյուն»: Բացի վերոնշյալ հրատարակումներից, ընկերությունն ունի նաեւ լուրերի գործակալություն` «Ջիհանը»: «TZ»-ըշրջանառությունը սկսեց 2007թ.: Իր գործունեության առաջին տարիներից …
կարդալ ավելինԹերմոպիլեն` մեր աչքերով Այդ հերոսապատումի մասին գրելիս Պլուտարքոսն ասել է. «Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել եւ հայտարարեց, որ նրանք կճաշեն Հադիսում»: Այսինքն` անդրշիրիմյան աշխարհում: Թագավորը հանգիստ հայտնում է, որ գնում են մեռնելու: Ըստ էության, 300 սպարտացիներն առանց այլեւայլի հանդես են գալիս որպես մահապարտներ, միանգամայն գիտակցաբար` սպարտայական դաստիարակության եւ մենթալիտետի համաձայն: Նրանք պատրաստ են մեռնել, ինչը …
կարդալ ավելինԼոս Անջելեսի FOX հեռուստաընկերությունը երկու օր անընդմեջ ուղիղ եթերով Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցազրույցի էր հրավիրել Հարութ Սասունյանին: Առաջինը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, հեռուստակայանի երեկոյան լուրերի ծրագրի ժամանակ, եւ տեւեց հինգ րոպե, իսկ երկրորդը` ավելի քան վեց րոպե տեւողությամբ, տեղի է ունեցել հաջորդ օրը` ապրիլի 25-ին, «Good Day LA» շոուի ժամանակ: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ …
կարդալ ավելինՖրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին օրերս ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման պատժումը սահմանող օրինագծի քվեարկությանը: Հիշեցնենք, որ օրինագծի քննարկումը Սենատում տեղի է ունենալու մայիս 4-ին: Ըստ «Ազատության»` Սարկոզին նշել է, թե կառավարությունը թույլ կտա, որ Սենատն ազատորեն կողմնորոշվի իր քվեում, եւ որ ինքը ոչ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Շվեյցարիա: Երեկ Ս.Սարգսյանն այցելել է Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: «Հաջորդ տարի մենք նշելու ենք հայատառ գրատպության 500-ամյակը: Տպավորությունս այն է, որ ժամանակին գրատպության գյուտի իրականացրած հեղափոխությունն իր ընդգրկումով նման է այսօրվա համակարգչային հեղափոխությանը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բերում է իր պահանջները, բայց հայերի համար գրքի մշակույթի …
կարդալ ավելին«Եթե կարելի է առանց պատշաճ ապացույցների մարդուն մեղավոր ճանաչել Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ինչո՞ւ չի կարելի այդ նույն մարդուն նույն կերպ մեղավոր ճանաչել գողության, կողոպուտի, խարդախության, թմրաբիզնեսի մեջ։ Իմ նկատմամբ նշված հոդվածներով, ՔՕ ցանկացած այլ հոդվածով կայացված մեղադրական դատավճիռը նույնքան «հիմնավոր» կլիներ, որքան այսօր ուժի մեջ գտնվող դատավճիռը։ Իշխանության տրամաբանությամբ ստացվում է, որ որեւէ մեկին …
կարդալ ավելինՀեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է այն դատական հայցերի առթիվ, որ ներկայացվել են ընդդեմ հայաստանյան պարբերականների: Ըստ կազմակերպության` մտահոգության տեղիք է տալիս թերթերից պահանջվող փոխհատուցման անհամարժեք չափը, ինչը վտանգում է այդ պարբերականների գոյությունն ու նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձեւավորմանը: «Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար»: «Թերթերը լռեցնելու նպատակով դատական …
կարդալ ավելինԵրեկ «Սեւան» ՔՀԿ-ից ազատ արձակվեց քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը բավարարել էր ՔԿՀ-ի ղեկավարության միջնորդությունը: Ա. Բարեղամյանը նախագահական ընտրությունների օրերին Հրազդանում Լեւոն Տեր- Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր: Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի դեմ ուժ կիրառելու համար, ինչի համար դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
կարդալ ավելինԱպրիլի 28-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունը դեռեւս սպառված չէ, եւ մեկ ամսով երկարաձգեց «ջրբաժանի ժամկետը»: «…երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է: Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում….»,- հայտարարել …
կարդալ ավելին– Պարոն Բագրատյան, ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեցիք, թե իշխանությունները երկխոսության լեզվով փորձում են ընդդիմությանը ներքաշել ճահճի մեջ: Մինչդեռ ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ այդ երկխոսությունը կարող է առողջացնել Հայաստանի քաղաքական մթնոլորտը: Դուք համաձայն չե՞ք Լ.Տեր-Պետրոսյանի այդ կարծիքի հետ: – Նախ` կուզենայի, որ դուք չհակադրեք Լ.Տեր-Պետրոսյանի եւ իմ մոտեցումները: Ձեր հարցի հիմնական …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հիմարություն է համարում Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացուցչի հայտարարությունը: «Դա հերթական հիմարությունն է, միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ: Այդ տրագիկոմեդիայի նպատակն է` թաքցնել սեփական գործողությունները»,- news.am-ին ասել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր, թե ուրբաթ օրը ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանված երկու հայ զինվորները …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել համատեղ խորհրդակցություն` ՀՀ վերահսկիչ պալատի եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմերի, ինչպես նաեւ` վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների պատասխանատուների մասնակցությամբ: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ լայնածավալ ստուգումներ են սկսվելու պետական նպաստների հաշվարկման եւ տրամադրման գործընթացի, ինչպես նաեւ` ՀՀ կառավարության թիվ 352 եւ 510 որոշումների համապատասխան ԽՍՀՄ խնայբանկում ներդրված …
կարդալ ավելին