«Նախագահի աշխատակազմին հարող տարածքում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ, եւ մասնագետների խորհրդով արձանները կտեղադրվեն ՀՀ նախագահի աշխատակազմին հարող տարածքի մեկ այլ հատվածում»,- Tert.am-ին երեկ ասել է ՀՀ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը: Հիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկատվություն կար, թե մայիսի 3-ին նախագահական նստավայրի բակից ապամոնտաժվել են Նոյ Նահապետի եւ Տիգրան Մեծի արձանները: Ըստ հրապարակումների` Սերժ Սարգսյանը դրանով փորձում է ազատվել Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունից: