Ընտրվել է

05/05/2011

Երեկ «Եվրանեսթ» կազմակերպության փոխնախագահ է ընտրվել այդ կազմակերպությունում ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը: Իսկ կազմակերպության համանախագահներ են դարձել ուկրաինացի պատգամավոր Բորիս Տարասյուկը եւ Քրիստիան Վիգենինը` Եվրոպական խորհրդարանից: «Եվրանեսթը» ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական խորհրդաժողովն է: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են ԵԽ 60 պատգամավոր եւ նրանց 10 գործընկերներ Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից: