Խոստացել է չխոչընդոտել

03/05/2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին օրերս ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, թե չի խոչընդոտելու Սենատում Հայոց ցեղասպանության ժխտման պատժումը սահմանող օրինագծի քվեարկությանը: Հիշեցնենք, որ օրինագծի քննարկումը Սենատում տեղի է ունենալու մայիս 4-ին: Ըստ «Ազատության»` Սարկոզին նշել է, թե կառավարությունը թույլ կտա, որ Սենատն ազատորեն կողմնորոշվի իր քվեում, եւ որ ինքը ոչ մի հանձնարարություն չի տա իր քաղաքական մեծամասնությանը այդ քվեարկության վերաբերյալ: Նա նաեւ շեշտել է, թե շարունակում է անհրաժեշտ համարել Ֆրանսիայում հայերի ցեղասպանության ժխտման դեմ պայքարը, որն «իր համար ցեղատյացության արտահայտություն է»: