Վերջ տվեք

03/05/2011

Հեղինակավոր «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստացած է այն դատական հայցերի առթիվ, որ ներկայացվել են ընդդեմ հայաստանյան պարբերականների: Ըստ կազմակերպության` մտահոգության տեղիք է տալիս թերթերից պահանջվող փոխհատուցման անհամարժեք չափը, ինչը վտանգում է այդ պարբերականների գոյությունն ու նպաստում դրանցում ինքնագրաքննության մթնոլորտի ձեւավորմանը: «Աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը սպառնալիք են հայաստանյան թերթերի համար»: «Թերթերը լռեցնելու նպատակով դատական հայցերի օգտագործման պրակտիկային հարկ է վերջ տալ»,- ասված է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ: