Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հիմարություն է համարում Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացուցչի հայտարարությունը: «Դա հերթական հիմարությունն է, միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ: Այդ տրագիկոմեդիայի նպատակն է` թաքցնել սեփական գործողությունները»,- news.am-ին ասել է ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր, թե ուրբաթ օրը ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանված երկու հայ զինվորները զոհվել են ոչ ադրբեջանցիների կողմից: