Երեկ «Սեւան» ՔՀԿ-ից ազատ արձակվեց քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ պայմանական-վաղաժամկետ ազատման հանձնաժողովը բավարարել էր ՔԿՀ-ի ղեկավարության միջնորդությունը: Ա. Բարեղամյանը նախագահական ընտրությունների օրերին Հրազդանում Լեւոն Տեր- Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր: Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի դեմ ուժ կիրառելու համար, ինչի համար դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: