Ստալինը ո՞նց չի ֆայմել

03/05/2011

«Եթե կարելի է առանց պատշաճ ապացույցների մարդուն մեղավոր ճանաչել Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ինչո՞ւ չի կարելի այդ նույն մարդուն նույն կերպ մեղավոր ճանաչել գողության, կողոպուտի, խարդախության, թմրաբիզնեսի մեջ։ Իմ նկատմամբ նշված հոդվածներով, ՔՕ ցանկացած այլ հոդվածով կայացված մեղադրական դատավճիռը նույնքան «հիմնավոր» կլիներ, որքան այսօր ուժի մեջ գտնվող դատավճիռը։ Իշխանության տրամաբանությամբ ստացվում է, որ որեւէ մեկին քրեական մեղադրանք առաջադրելը բավարար է, որ նա քաղբանտարկյալ չհամարվի։ Ստալինը ո՞նց չի ֆայմել քաղբանտարկյալներին գողության-մողության հոդվածներով դատել։ Անդրեյ Սախարովին թող թմրաբիզնեսի մեղադրանք առաջադրեին, եւ նա կդադարեր քաղբանտարկյալ լինել։ Այսպես է ստացվում ՀՀ գործող վարչակազմի տրամաբանությամբ։ Ահա, ուրեմն. քաղբանտարկյալների ազատ արձակման տեմպերն ու ծավալները կախված են բացառապես իշխանության նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշման ուժգնությունից եւ հետեւողականությունից»,- երեկ ասել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով մեր թերթի հարցին։