Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Շվեյցարիա: Երեկ Ս.Սարգսյանն այցելել է Գրքի եւ մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: «Հաջորդ տարի մենք նշելու ենք հայատառ գրատպության 500-ամյակը: Տպավորությունս այն է, որ ժամանակին գրատպության գյուտի իրականացրած հեղափոխությունն իր ընդգրկումով նման է այսօրվա համակարգչային հեղափոխությանը: Յուրաքանչյուր ժամանակաշրջան բերում է իր պահանջները, բայց հայերի համար գրքի մշակույթի չափանիշը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է Եվրոպան, եւ խորհրդանշական է ու օրինաչափ, որ մենք այսօր այստեղ ենք գտնվում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Այսօր նախատեսված են ՀՀ նախագահի հանդիպումները Շվեյցարիայի բարձրագույն ղեկավարության հետ: