ԱՄՆ դեսպանատունը երեկ հաստատել է մամուլում հրապարակված տեղեկությունները, թե դեսպան Մարի Յովանովիչն առաջիկայում թողնելու է մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: news.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Մ. Յովանովիչն այս տարվա հունիսին կավարտի իր եռամյա առաքելությունը` որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, եւ կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային եւ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հերքել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Աշտարակի Ոսկեվազ գյուղում գտնվող գինու-կոնյակի գործարանում իրեն տնօրեն նշանակելու մասին լուրերը: «Այդ գործարանն ունի տնօրեն, եւ ես այդ անհեթեթ, սուտ, կեղծ, շինծու թեմաները չեմ մեկնաբանում»,- ասել է Բիշարյանը: Հարցին, թե` եթե լինի առաջարկ, կհամաձայնե՞ք, նա արձագանքել է. «Եթե չկա տենց բան, ինչի՞ն …
կարդալ ավելինԵրեկ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչական շենքում կայացել է քաղբանտարկյալ, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի երկու հայցերի լսումը, որոնք երկուսն էլ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դեմ են: Նիկոլ Փաշինյանը իր երկու դատական հայցերով վարչական դատարանից պահանջում է վերացնել «Կոշ» ՔԿՀ-ի պետի 2010թ. սեպտեմբերի 28-ին եւ նոյեմբերի 16-ի` իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումները: ՔԿՀ-ի պետի` նոյեմբերի …
կարդալ ավելին«Սարդարապատ» շարժումը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ «Հայաստանում Շուշիի ազատագրման տոն նշվում է ձեւի մեջ, որտեղ չկա իրական բովանդակություն, քանզի մեր երկրի ճակատագիրը տնօրինում են շահապաշտ եւ փառասեր մի խումբ մարդիկ»: «Հայության միակամության, հայ զինվորի անմնացորդ նվիրումի եւ սխրանքի, հայ հրամանատարի արտասովոր տաղանդի, կորսված հայրենիքը վերատիրելու ուխտի կատարումն էր Արցախ աշխարհի …
կարդալ ավելին«Իշխանություն-ընդդիմություն երկխոսությունն ակնհայտ է, եւ դրա շուրջ առանձնապես խորը վերլուծություններ չարժե անել. երկխոսության հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի մղումն է` ընտրություններից առաջ երկրում հանգիստ մթնոլորտ ապահովել»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը: «Գլխավոր բռնապետն անում է ամեն բան, որպեսզի մինչեւ 2012 թվականի նախագահական ընտրություններ, այսինքն` իր վերարտադրվելը, Հայաստանում անցնցում մթնոլորտ …
կարդալ ավելինՆախօրեին Մերձդնեստրի բանտից ազատ արձակված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ թեեւ ազատման հույսեր ունեցել է, սակայն ամենեւին չէր սպասում, որ իրադարձություններն այսչափ արագ կզարգանան: «Երեկվա դեպքերը շատ արագ էին, շատ անսպասելի էին: Մի ժամվա ընթացքում իմ հարցը որոշվեց, այսինքն` ես նստած էի այնտեղ բանտում, եւ աշխատողները եկան, ասացին, …
կարդալ ավելին– Կարծես Թուրքիան այսօր ավելի շատ է սկսել խոսել Հայոց ցեղասպանության մասին: Ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ռեալ երկխոսություն` առանց այս պատմական հարցի լուծման: Երկու երկրների միջեւ երկխոսություն ո՞ր դեպքում կարող է լինել: – Մեր երկրում սրընթաց կերպով տեղի ունեցող վերափոխման եւ կարգավորման գործընթացի շնորհիվ մենք այսօր ունենք ավելի ազատ, բաց …
կարդալ ավելինԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնման եւ …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի ընտանիքը եւ մասնավորապես նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, ոչ մի կապ չունեն «Սպայկա» ընկերության հետ, որի դեմ փաստաթղթեր կեղծելու կապակցությամբ ներկայումս քրեական գործ է հարուցվել: Երեկ այդ մասին հայտարարել է Ռ. Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, որ Սեդրակ Քոչարյանը «Սպայկա» ընկերության բաժնետեր է:
կարդալ ավելին«Մեր շարժման գերխնդիրը քաղբանտարկյալներին ազատ արձակելը չէր: Այլ հարց է, որ մեր պայքարի արդյունքում իշխանությունները պետք է ստիպված լինեին ազատել նրանց: Հետո էլ պիտի ստիպված լինեին հրաժարական տալ»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսից հեռացած ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը: Նրա խոսքերով` այդ գերխնդիրը ձեւավորված հանցագործ ռեժիմը իշխանությունից հեռացնելն էր եւ արդար …
կարդալ ավելին«Տարիներ են պահանջվել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները բերվեն ներկա փուլին»,- երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Վերջին տարիներին նախագահները, ԱԳ նախարարներն ու միջնորդները փորձել են արդարացի առաջարկներ նախապատրաստել կողմերի համար: Այդ առաջարկներում հաշվի են առնվել տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես շփվել եմ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, ով նշել …
կարդալ ավելին«Ադրբեջանն ընտրել է հակամարտության կարգավորման ձգձգման մարտավարությունը եւ հարմար առիթ է ման գալիս, որպեսզի դիմի նոր ռազմական ավանտյուրայի»,- երեկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ Ս. Սարգսյանի` «Ադրբեջանը շարունակում է խորացնել իր իսկ ստեղծած անջրպետը եւ նոր բաժանարար գծեր է ստեղծում: Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը եւ …
կարդալ ավելինՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ հերքել է իր եւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի միջեւ դիմակայության մասին լուրերը: «Գրկե՞նք իրար, ի՞նչ անենք, որ հավատաք»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Ալիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Ն. Նազարյանը հավակնում է դառնալ ՀՀ ոստիկանապետ, ինչը լուրջ հակասությունների առիթ էր դարձել նրա եւ Ալիկ Սարգսյանի միջեւ:
կարդալ ավելին«Ես շատ լավ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր պահանջում են ավելի ակտիվ գործողություններ, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պայքարել են անարդարությունների դեմ եւ ձգտում են փոփոխությունների ու պահանջում են ակտիվ գործողություններ: Կոնգրեսն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ մարդկանց հույսերը արդարանան: Միեւնույն ժամանակ, այդ «վճռական» գործողությունների բացակայությունը մշտապես եղել է շահարկման առարկա: Շահարկվել եւ շահարկվում …
կարդալ ավելինՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի կողմից մայիսի 31-ին հրավիրված հանրահավաքից հետո, ամենայն հավանականությամբ, նստացույց չի լինի: «Քաղաքական գործընթացները գնում են այնպիսի ուղղությամբ, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ կունենան եւ՛ Նիկոլ Փաշինյանը, եւ՛ Սասուն Միքայելյանը»,- ասել է նա: Նա, միաժամանակ, չի բացառել, որ կգա մի պահ, երբ ժողովուրդը «թքած կունենա ՀԱԿ-ի կարծիքի …
կարդալ ավելինՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը երեկ ասել է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ տեսակցություն խնդրել քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Թովմասյանն էլ բավարարել է առաջին նախագահի դիմումը, եւ Տեր-Պետրոսյանը երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել է Սասուն Միքայելյանին: Տեսակցությունը տեւել է շուրջ մեկ ժամ: …
կարդալ ավելին«Ոչ ԱՄՆ-ի միջնորդությամբ եւ ոչ էլ մեկ այլ կողմի միջնորդությամբ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ գաղտնի բանակցություններ չեն ընթանում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը` հերքելով շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ: «Որեւէ բանակցություն իշխանությունների հետ չի վարվում, չկա նման բան, …
կարդալ ավելինՎերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ քննարկումներում, հատկապես Հայ ազգային կոնգրեսի ու իշխանությունների երկխոսության թեմայի շրջանակներում հաճախ է խոսվում արտաքին ուժերի դերակատարության մասին: Վերլուծությունների, կարծիքների մեծ մասը հանգում է նրան, որ ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ երկխոսությունը միջնորդավորված է ԱՄՆ-ի, մասնավորապես` Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի կողմից: Որքանով են այդ գնահատականներն ու տեղեկությունները …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ «facebook»-ի սոցիալական ցանկում հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է. «Ի գիտություն. բոլոր նրանց, ովքեր զբաղված են կուսակցություններ, ալյանսներ, կոալիցիաներ, ֆորմատներ, ֆորումներ եւ այլ մոդայիկ անվանումներով քաղաքական-հասարակական միավորումներ կերտելու պատասխանատու աշխատանքով, ինչպես նաեւ այդ գործունեությունը լուսաբանող լրագրողներին թախանձագին խնդրում եմ. ԻՄ ԱՆՈՒՆԸ ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ: Ես, իհարկե, շոյված եմ, որ …
կարդալ ավելինՀայաստանը պետք է ջանքեր գործադրի պատմությունը կեղծելու Ադրբեջանի փորձերին հակազդելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ելույթ ունենալով «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» եռօրյա գիտաժողովում: «Հակառակորդը խեղաթյուրում է պատմությունը, աղավաղում փաստերը, յուրացնում եւ ակնհայտորեն գողանում մշակութային ժառանգությունը»,- ասել է Ս. Օհանյանը: Նրա խոսքով` նման քայլերը պետք է համարժեք պատասխան …
կարդալ ավելին