Առաջընթաց կա՞

05/05/2011

«Տարիներ են պահանջվել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները բերվեն ներկա փուլին»,- երեկ Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Վերջին տարիներին նախագահները, ԱԳ նախարարներն ու միջնորդները փորձել են արդարացի առաջարկներ նախապատրաստել կողմերի համար: Այդ առաջարկներում հաշվի են առնվել տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ես շփվել եմ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, ով նշել է, թե բանակցություններում առաջընթաց կա: Ես իմ կողմից կանեմ ամեն ինչ, որ նախագահները համաձայնության գան այդ կարեւոր հարցերում»,- ասել է Բրայզան: