ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը երեկ ասել է, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նամակով դիմել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ տեսակցություն խնդրել քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Թովմասյանն էլ բավարարել է առաջին նախագահի դիմումը, եւ Տեր-Պետրոսյանը երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպել է Սասուն Միքայելյանին: Տեսակցությունը տեւել է շուրջ մեկ ժամ: Իսկ այսօր` մայիսի 5-ին, Լ. Տեր-Պետրոսյանն «Արթիկ» ՔԿՀ-ում հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին: Իսկ թե ինչո՞ւ մինչ այժմ Լ. Տեր-Պետրոսյանը նրանց տեսակցելու հարցով չէր դիմել ԱՆ նախարարին` պարզ չէ: